ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի երկու ամսագիր ընդգրկվել է EriHplus միջազգային գիտաչափական շտեմարանում
18.10.2021
ՀՊՄՀ-ի երկու ամսագիր ընդգրկվել է EriHplus միջազգային գիտաչափական շտեմարանում

Մանկավարժական համալսարանի երկու ամսագիր`«Հատուկ կրթության հայկական ամսագիր» և «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ», ընդգրկվել է EriHplus միջազգային գիտաչափական շտեմարանում:

Այն հեղինակավոր հումանիտար և սոցիալական գիտություններ ներկայացնող շտեմարան է, հանդիսանում է եվրոպական գիտական ֆոնդի կորիզը: Այն հերթական աստիճանն է Scopus և Web of Science հեղինակավոր գիտաչափական շտեմարաններում ներկայացվելու համար և կարևոր գործիք հաստատության գիտական պոտենցիալը գնահատելու համար։

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն www.aspu.am-ի հետ զրույցում հավելեց, որ երկու ամսագրերն էլ արդեն իսկ ընդգրկված էին միջազգային DOAJ, Crossref, WorldCat, Google scholar, ERIHPLUS համակարգերում, ԲՈԿ-ի՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքները ներկայացնող երաշխավորված պարբերականների ցանկում։ 

«Սա կարևոր քայլ է բուհի գիտական հեղինակության բարձրացման և կարողությունների գնահատման համար: Յուրաքանչյուր բուհի վարկանիշավորման համար, բացի ամենատարբեր չափանիշներից և պահանջներից, շատ կարևոր է նաև գիտամեթոդական գործունեությունը։ Այն ուղղակիորեն արտացոլում է հաստատության գիտական գործունեությունն ու ցույց տալիս այդ ոլորտի արդյունքները»,-նշեց պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու հավելեց, որ անգլալեզու վերոնշյալ երկու պարբերականներն էլ համապատասխանում են արդի ժամանակներում գիտության առջև դրված պահանջներին։

Նշենք, որ «Հատուկ կրթության հայկական ամսագիր»-ը և «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ»-ը լույս են տեսնում 2020 թվականից, որոնց բոլոր համարները տեղադրված են բուհի կայքի Գիտական ամսագրեր բաժնում։