ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ի գիտություն հանրակրթական դպրոցների գործընկերների
05.11.2024

ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետն  իր պատրաստակամությունն է հայտնում մի շարք  ուղղություններով աջակցել ուսուցիչներին և սովորողներին ուսումնական նախագծեր պլանավորելիս և իրականացնելիս.

Սեմինարների (առցանց և առերես), կլոր սեղան-քննարկումների, ներկայացումների (PPt) կազմակերպում հետևյալ թեմաներով.
• «Ինչպե՞ս պլանավորել և իրականացնել ուսումնական նախագծային աշխատանք»
• «Ուսումնական նախագծային աշխատանք. հաճախ հանդիպող սխալներ»
• «Ինչպե՞ս իրականացնել հետազոտություն»
• «Ինչպե՞ս իրականացնել հարցումներ դպրոցում, համայնքում»
• «Ինչպե՞ս գրագետ օգտվել մեդիա աղբյուրներից և կողմնորոշվել համացանցում»

Մասնակցություն ուսումնական նախագծերի պլանավորմանն ու իրականացմանը.
• Որպես խորհրդատու հանդես գալ նախագծային աշխատանքների միջանկյալ քննարկումներում
• Որպես արտաքին գնահատող մասնակցել արդյունքների ներկայացման և գնահատման փուլում և այլն

Մեր հասցեն՝
Երևան 10, Խանջյան 5,  5-րդ հարկ, 511 սենյակ, հեռախոս՝ 010-59-70-18:


Մեզ կարող եք գտնել նաև՝ ՀՊՄՀ պաշոնական կայք` aspu.am
ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի Facebook-յան էջով`Սկզբնական կրթության ֆակուլտետ

Հարգանքով՝
ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետ

 

 

 

Նորություններ