ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ի գիտություն
13.09.2015

Էրասմուս+ ծրագրի շրջանակներում ծրագրային կամ մասնակցության հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ էր, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը գրանցված լինի Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) համապատասխան պորտալում և ստանար իդենտիֆիկացիոն կոդ (PIC):

Հայկական պետական մանկավարժական համալսարանն արդենիսկ գրանցված է այդ պորտալում և ունի իր անհատական իդենտիֆիկացիոն համարը՝ 947517923 http://ec.europa.eu/education/participants/portal/desktop/en/organisations/search.html :

Համալսարանի Միջազգային համագործակցության բաժինը խնդրում է կրկին չգրանցել համալսարանը վերոնշյալ կայքում՝ համալսարանի համապատասխան իդենտիֆիկացիան չկորցնելու համար:

Հարցերի համար կարող եք դիմել ՀՊՄՀ Միջազգային համագործակցության բաժին, Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ, 301 սենյակ, հեռախոս՝ 010597053:

Նորություններ