Google For Education համակարգի նոր քաղաքականության համաձայն՝ այն օգտատերերը, որոնք ներկա պահին համալսարանի շահակից չեն (ուսանող, դասախոս, աշխատակից), նրանց դոմեյնին պատկանող էլեկտրոնային հասցեների հաշիվը, ինչպես նաև Google-ի այլ ծառայությունների հասանելիությունը կարգելափակվի և կհեռացվի համակարգից։
Խնդրում ենք, մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ամբողջական տեղեկատվությունը aspu էլեկտրոնային հասցեներից տեղափոխել անձնական այլ հաշիվ, քանի որ հոկտեմբերի 1-ից ավտոմատ կերպով իրականացվելու է էլեկտրոնային հասցեների հեռացման գործընթաց։
Տեղեկացնենք նաև, որ բակալավրիատն ավարտած այն ուսանողները, որոնք կրթությունը շարունակելու են մագիստրատուրայում, պետք է մինչև սեպտեմբերի 30-ը հետադարձ նամակով իրենց տվյալներն (անուն, ազգանուն, էլ․ հասցե, ավարտած մասնագիտություն և նոր մասնագիտություն՝ ըստ ֆակուլտետների) ուղարկեն և տեղեկացնեն համապատասխան դեկանատներ, որպեսզի ադմին պանելում իրականացվեն էլ․ հասցեների անհրաժեշտ տեղափոխությունները։
Հիշեցնենք, որ @aspu.am դոմեյնին պատկանող էլեկտրոնային հասցեներում առկա տեղեկատվությունը ջնջելուց հետո հնարավոր չի լինի վերականգնել։