ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ի գիտություն ՀՊՄՀ-ի աշխատակիցների
24.03.2020

Ինչպես գիտեք, ՀՊՄՀ ինստիտուցիոնալ հավատարմագրումը հավաստող վկայագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից վավերացվել է 19․02․2020թ-ին հրաման № 207-Ա/2, 2020 և հրապարակվել ՀՀ ՈԱԱԿ-ի հավատարմագրման գրանցամատյանում։

Համաձայն հավատարմագրման 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն կարգի 11-րդ կետի ՀՊՄՀ-ն պարտավոր է երկամսյա ժամկետում ներկայացնել Բարելավման գործողությունների պլանի վերջնական տարբերակը։

Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության Կրթության որակի ապահովման և կառավարման բաժինը aspu.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել է Բարելավման գործողությունների պլանի էլեկտրոնային նախնական տարբերակը և յուրաքանչյուր չափանիշների շուրջ ներկայացված են աշխատանքային խմբեր։

Հարկավոր է լրամշակել /գործողություն, իրականացման ժամկետ/ Ձեր չափանիշը համագործակցելով համապատասխան աշխատանքային խմբի հետ, ինչն էլ կարող եք իրականացնել doc տարբերակում օգտվելով comment գործիքից։ Արտակարգ դրության հետ պայմանավորված առաջարկում ենք գործողությունների ժամկետները սկել 2020թ․-ի սեպտեմբեր ամսից։

Խնդրում ենք լրամշակման աշխատանքներն ավարտել մինչև ս/թ ապրիլի 6-ը։

Հարգելի ստորաբաժանումների ղեկավարներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ, տեղեկացրեք խնդրեմ, ըստ աշխատանքային խմբերի, Ձեր համապատասխան աշխատակիցներին։

Հարցերի դեպքում գրեք հետևյալ էլ․ հասցեներին՝ qa@aspu.am, mk_avagyan@aspu.am, gevorgyanmariam@aspu.am։ 

 

Նորություններ