ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ի գիտություն ՀՊՄՀ-ի վճարովի հիմունքներով սովորող ուսանողների
01.11.2019

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասում կատարված փոփոխության համաձայն «Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը»:

Այդ կապակցությամբ ՀՊՄՀ-ի և վճարովի հիմունքներով ՀՊՄՀ-ում սովորող ուսանողների միջև (բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրի առկա և հեռակա համակարգերի) ուսուցման պայմանների վերաբերյալ Պայմանագրի 5.3. կետում, որը վերաբերում է ուսանողների վճարման պայմաններին, առաջարկվում է Համաձայնագրով կատարել փոփոխություն։

Դեկանատներն ուսանողներին կտեղեկացնեն Պայմանագրի՝ վճարման պայմաններին վերաբերող դրույթի փոփոխման հնարավորության մասին։

Այս իրավունքից օգտվելու ցանկություն ունեցող ուսանողները համապատասխան ձևակերպումներ կատարելու համար կարող են դիմել իրենց ֆակուլտետի դեկանատ։

ՀՊՄՀ ռեկտորատ

Համաձայնագրերի տեքստերի նմուշ-օրինակները՝ ստորև.

Բակալավրիատ առկա

Բակալավրիատ հեռակա

Մագիստրատուրա առկա

Մագիստրատուրա հեռակա

 

Նորություններ