ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ի գիտություն ՀՊՄՀ Հենակետային վարժարանի (ավագ դպրոցի) 2025-2026 ուստարվա դիմորդների
18.04.2025

Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի (ավագ դպրոցի) 10-րդ դասարաններում սովորողի ընդունելության գործընթացը ներառում է նպատակային ծրագրով ուսումնասիրվող ուսումնական առարկաների, ինչպես նաև հիմնական ծրագրով ուսումնասիրվող պետական պարտադիր առարկաների հայտագրումը:

  • Վարժարանում գործում են նաև «Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ» և «Պարարվեստի դասընթացներ» վճարովի կրթական ծառայությունները։
  • Վարժարան կարող են դիմել հիմնական կրթությունը հաջողությամբ ավարտած սովորողները։
  • Մրցույթին մասնակցելու համար դիմորդը օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ընդունող հանձնաժողով է ներկայացնում պահանջվող փաստաթղթերի փաթեթը, որը պարունակում է՝
    ✅️դիմում (լրացվում է տեղում),
    ✅️2 լուսանկար (3x4 չափսի),
    ✅️9-րդ դասարանի ավարտական վկայականը կամ դրան փոխարինող տեղեկանք,
    ✅️ծննդյան վկայական (բնօրինակը և պատճենը),
    ✅️ծնողի անձնագիր (բնօրինակ և պատճեն),
    ✅️սովորողի և ծնողի ՀԾՀ (սոցիալական քարտերի) պատճենները,
    1. Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է՝
    1) Վարժարանի աշխատակիցների երեխաներին,
    2)Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց երեխաներին։
    2. Մրցույթի անցկացման պայմաններն են՝
    1) Հիմնական կրթության վկայականի միջին որակական գնահատականի (ՄՈԳ)-ի ցուցանիշը:
    2) Հավասար ՄՈԳ-ի դեպքում առավելությունը տրվում է․
  • հիմնական դպրոցի ուսումնառության ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաներում դիպլոմ ստացած դիմորդին,
  • ավարտական փաստաթղթում նպատակային առարկայից առավել բարձր միավոր ունեցող դիմորդին։

Փաստաթղթերի ընդունման ժամկետների մասին կտրվի լրացուցիչ հայտարարություն։
Հասցե՝ ք․Երևան, Դեղատան փ․ 17, հեռ․(010)592272

Նորություններ