ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ի գիտություն տարկետման իրավունքով սովորող ուսանողների. ընդունելություն՝ Ռազմամասնագիտական կենտրոնում
15.05.2018

Տարկետման իրավունքով սովորող ուսանողների համար ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում գործում է ռազմամասնագիտական կենտրոն, որի շրջանավարտները զորակոչվելուց հետո պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու փոխարեն ստանալու են առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում և անցնելու են պայմանագրային ծառայություն՝ դասակի հրամանատարի պաշտոնում՝ 2 տարի ժամկետով:

ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ռազմամասնագիտական կենտրոնում ընդգրկվելու համար ուսանողները հանձնում են քննություն ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից՝ ավագ դպրոցի կրթական ծրագրերի բարդության:

Դասընթացները կազմակերպվում են շաբաթ օրերին՝ մինչև 8 ակադեմիական ժամ տևողությամբ:

Ընթացքում դասընթացներին մասնակցությունից հրաժարվելը ուսանողի համար որևէ իրավական կամ ֆինանսական հետևանք չի ենթադրում:

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատության ռազմամասնագիտական կենտրոնում ընդգրկվելու դիմումները կարող եք լրացնել ստորև:

Դիմումները ընդունվում են մինչև ս/թ հունիսի 10-ը:

Լրացված դիմումները  ներկայացնել ՀՊՄՀ  ռեկտորատի մասնաշենք 218  սենյակ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 29 45 54 հեռախոսահամարով կամ գրել serob.sujyan@mil.am, serob.sujyan@mail.ru էլեկտրոնային հասցեներին:

Նորություններ