ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

IELTS կրթաթոշակի մրցույթ
02.05.2018

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է ամենամյա IELTS կրթաթոշակի մրցույթի 2018 թվականի մեկնարկի մասին: Մրցույթին մասնակցելու համար 2018 թվականի ապրիլի 20-ից մինչև հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է հանձնել IELTS քննություն, ինչպես նաև լրացնել գրանցման առցանց հայտը https://www.britishcouncil.am/exam/ielts/scholarship/online-registration-form:

Բրիտանական խորհուրդը տրամադրելու է երկու կրթաթոշակ` մեկը բակալավրիատի ուսանողի, մյուսը ` մագիստրատուրայի: Հաղթողները կընտրվեն վիճակահանության արդյունքում: Կրթաթոշակի չափը` 300 000 ՀՀ դրամ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և արտերկրի բոլոր համալսարանների ուսանողները:

*Այն անհատները, ովքեր նոր են պատրաստվում ընդունվել համալսարան, սակայն ցանկանում են մասնակցել մրցույթին, կարող են ներկայացնել հայտ, իսկ հաղթելու պարագայում պետք է համալսարանից ներկայացնեն ընդունելությունը հաստատող փաստաթուղթ: Եթե հաղթողը չի ընդունվում որևէ համալսարան, ապա կատարվում է նոր վիճակահանություն:

ՀՀ բուհերում սովորող ուսանողների կրթաթոշակը կփոխանցվի անմիջապես համալսարանին ուսման վարձի դիմաց (ոչ բնակության վայրում անվճար համակարգում սովորող ուսանողները կարող են ստանալ կրթաթոշակն առձեռն` կացության ծախսերը հոգալու համար), իսկ արտերկրում սովորելու դեպքում` ուսանողին:

Վիճակահանության համար կօգտագործվի IELTS թեստի թեկնածուի հերթական համարը, որը տրվում է քննության գրանցման ընթացքում:

Մանրամասների համար հետևեք այս հղմանը https://www.britishcouncil.am/exam/ielts/scholarship:

 

Նորություններ