ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

IELTS թեստին նախապատրաստվելու արագացված դասընթաց
05.05.2016

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ առաջարկում է ակադեմիական IELTS թեստին նախապատրաստվելու արագացված դասընթաց` նպատակ ունենալով ուսանողներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները թեստը վստահ և արդյունավետ հանձնելու համար: 

Դասընթացն անցկացնում և կազմակերպում է Բրիտանական խորհուրդը: Դասընթացը կանցկացվի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրականի մասնաշենքի առաջին հարկում` հետևյալ հասցեով` Ալեք Մանուկյան 13:
Դասընթացի տևողությունը` 34 ժամ (ընդհանուր` 6 շաբաթ)
Արժեքը 120.000 դրամ (մեկ ժամը` սկսած 3500 դրամից):

Դասընթացին մասնակցելու համար պետք է նախապես մասնակցել լեզվի իմացության գնահատմանը: Լեզվի իմացության գնահատումից և լեզվի իմացության մակարդակը որոշելուց հետո Ձեզ խորհուրդ կտան, թե որ դասընթացին կարող եք մասնակցել:

Դասընթացին մասնակցելու առաջարկն ստանալուց հետո գրանցման համար դուք պետք է կատարեք հետևյալ քայլերը:

1. Լրացրեք գրանցման ձևաթուղթը: Դուք այն կարող եք լրացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղում լեզվի իմացության գնահատման թեստից հետո, կամ կարող եք ներբեռնել, լրացնել և ուղարկել:
2. Եթե գրանցվում եք լեզվի իմացության գնահատման թեստի օրը, ապա դասընթացի համար վճարումը պետք է կատարեք բանկային փոխանցմամբ երեք աշխատանքային օրվա ընթացքում և վճարման կտրոնն ուղարկեք հաճախորդների սպասարկման գծով օգնական Օլգա Խալաթյանին` olga.khalatyan@britishcouncil.am:
3. Եթե դուք գրանցվում եք ավելի ուշ, ապա գրանցման ձևաթուղթը վճարման կտրոնի հետ ուղարկեք Օլգա Խալաթյանին` olga.khalatyan@britishcouncil.am:
Ժամանակին վճարումը չկատարելու դեպքում դուք չեք կարողանա մասնակցել դասընթացին:

Նորություններ