ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ինչպես տպագրվել գիտաչափական շտեմարաններում
13.04.2018
Ինչպես տպագրվել գիտաչափական շտեմարաններում

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հյուրն էր Կազանի դաշնային համալսարանի հոգեբանության և մանկավարժության ինստիտուտի պրոֆեսոր Ալֆիա Մասալիմովա Ռաֆիսովնային:

Հյուրը դասախոսների հետ կիսվեց Web of Science-ում և Scopus-ում հոդվածներ տպագրելու վերաբերյալ փորձով և այլ մանրամասներով:
Ներկայացնելով Կազանի դաշնային համալսարանի՝ միջազգային գիտաչափական շտեմարաններում հոդվածներ տպագրելու փորձը, Ալֆիա Մասալիմովան վստահեցրեց, որ ներկայումս փորձում են հնարավորինս բարձրացնել տպագրման ներկայացվելիք հոդվածների որակը:

Հյուրը ներկայացրեց նաև գիտության տարբեր ուղղություններով ինչպես իր, այնպես էլ մի շարք եվրոպական բուհերի հաջողությունները:

Ներկաներն Ալֆիա Մասալիմովային ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության և գիտական հոդվածներ տպագրելու վերաբերյալ բուհի դասախոսներին նոր գիտելիքներով և հմտություններով զինելու համար: