ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Իրականացրին ծառատունկ
23.03.2016
Իրականացրին ծառատունկ

Օրերս Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ( Armenia Tree Project) և Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցի հետ միասին իրականացրին գարնանային ծառատունկ:

50 ծաղկող թուփ, 30 հացենի և 20 խնձորենի. ծառատունկով, անտառվերականգման և համայնքային կանաչապատման աշխատանքներով զբաղվող կազմակերպության տրամադրած շուրջ 100 տնկի տնկվեց 127 դպրոցի շրջակայքում:

Ծառատունկին ակտիվորեն մասնակցեց նաև բուհի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնը:

«Սա սոսկ ծառատունկ չէր, այլ ևս մեկ քայլ՝ ամրապնդելու դպրոց-բուհ կապը, նպաստելու էկոլոգիական դասատիարակության զարգացմանը: Այս համագործակցությունը կլինի տևական, ինչը կնպաստի ֆակուլտետի կողմից անցկացվող մոնիթորինգին, մագիստրոսական թեզերի գործանական մասի կատարմանը»,-նշեց ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը: