ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթաթոշակ՝ Հայֆայի համալսարանում մագիստրատուրայի մեկ տարվա ծրագրով ուսանելու համար
20.03.2024

Իսրայելի  Հայֆայի համալսարանը տրամադրում է կրթաթոշակ՝ «Վաղ մանկական կրթության և զարգացման» (Early Childhood Education and Development) մագիստրատուրայի մեկ տարվա ծրագրով ուսանելու համար։

Իսրայելական կողմը հոգում է ուսման վարձն ու կեցության, ներառյալ ՝ բժշկական ապահովագրության, բնակարանային և կենցաղային / սնունդ, տրանսպորտ, կապ/ ծախսերը:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը ապրիլի 1-ն է: Ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը՝ https://uhaifa.org/program/education-development-in-early-childhood/։ Հարցերի դեպքում դիմել Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոն կամ գրել՝ [email protected] էլ. հասեցին։

Նորություններ