ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Իտալացի ուսանողների հայաստանյան տպավորությունները
17.12.2019
Իտալացի ուսանողների հայաստանյան տպավորությունները

Մանկավարժական համալսարանում Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 3 ամիս ուսանում են Իտալիայի Մաչերատայի համալսարանի ուսանողուհիներ Ալեքսանդրա Զայդելը, Մելանյա Պալերմոն և Հալիմա Ֆաթիմին: Հայաստանի մասին իրենց տպավորություններում ուսանողները նշում են. «Երբ երեք ամիս առաջ ժամանեցինք Հայաստան ու առաջին բանը, որ մտածեցինք՝ ո՞վ էր մեզ ստիպել գալ այստեղ: Հենց հաջորդ օրը արդեն մենք հասկացանք, որ սա ճիշտ որոշում էր: Մենք ապշել էինք, թե ինչպես են արձագանքում անծանոթ մարդիկ, երբ իմանում էին, որ Իտալիայից ենք: Նրանք սկսում էին թվարկել այն բոլոր հայտնի իտալացիներին, որ գիտեին՝ երաժիշտներ, դերասաններ, ռեժիսորներ: Երևանը իսկապես գեղեցիկ քաղաք է ու շատ տարբեր: Այստեղ կարող ես քայլել Սարյան փողոցով ժամանակակից գինետների մոտով ու հանկարծ հայտնվես Երևանի ամենահին թաղամասերից մեկում՝ Կոնդում»:

Ուսանողուհիները ահսցրել են լինել նաև Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում՝ Տաթև, Արենի, Սևան, Դիլիջան ու Պարզ Լիճ. «Բացի տեսարժան վայրերից, մենք սիրեցինք Հայաստանը նաև մարդկանց համար. նրանք շատ ջերմ են ու հյուրասեր ճիշտ ինչպես իտալացիները: Մենք նաև ձեռք ենք բերել բազմաթիվ ընկերներ ՀՊՄՀ-ում սովորելու ընթացքում»:

Իտալացի ուսանողներն հայաստանյան տպավորություններն ամփոփելիս նշեցին՝ Հայաստանը փոքր, բայց հզոր երկիր է՝ իր մշակույթով, ավանդույթներով ու մարդկանցով. «Այն կատարյալ համադրություն է Եվրոպայի, Ասիայի և Կովկասի, այն մշակութային ու ճարտարապետական գանձ է: Հայաստանը Երևանի աղմկոտ, անվերջանաալի երթևեկությունն է և վանքերի լռությունը»: