ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սուսաննա Ռոբերտի Ջանիկյան
22.01.2016

Ուսանողական ակադեմիական հետագծի (շարժի) կազմակերպման բաժնի պետ, մանկ. գիտ. թեկ.‚ դոցենտ

janikyansusanna49@aspu.am

Բաժնի պետ/ Ուսանողական ակադեմիական հետագծի (շարժի) կազմակերպման բաժին

Մանկավարժական գիտությունների թեկնածու‚ դոցենտ/Մանկավարժության ամբիոն

Կրթություն

2004թ. մանկավարժական գիտությունների թեկնածու
1996թ. ձևակերպվել է որպես հայցորդ ՀՊՄՀ-ի Կերպարվեստի դասավանդման մեթոդիկայի և դեկորատիվ կիրառական արվեստների ամբիոնում
1991-1996թթ. Երևանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի բաժին

Գիտական աստիճան` 2005թ. մանկավարժական գիտությունների թեկնածու, ատենախոսության թեման «Հայ արվեստի 1920-1950-ական թվականների վերելքի լուսաբանումը երիտասարդության հոգևոր դաստիարակության նպատակաուղղվածությամբ» ԺԳ.00.05-«Սոցիալ-մշակութային գործունեության տեսություն և կազմակերպում» մասնագիտությամբ

Աշխատանքային փորձ

2022թ․՝ Ուսանողական ակդեմիական հետագծի (շարժի) կազմակերպման բաժնի պետ
2015թ. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի դոցենտ
2011թ. Ընդհանուր մանկավարժության ամբիոնի ասիստենտ
2007թ-ից առ այսօր Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի դասախոս
2003-2007թթ. Մեղրիի պետական քոլեջ, դասախոս
1996-2002թթ. Սևանի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկում‚ դասախոս

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Տեսական մանկավարժություն, Տեսական և գործնական մանկավարժություն, Կրթության և մանկավարժական մտքի պատմություն


Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Սովորողների գեղագիտական դաստիարակության, բուհական մանկավարժության, հայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմության հիմնախնդիրները

Վերապատրաստում

2015թ Խ.Աբովյանի ՀՊՄՀ. պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման դասընթաց:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1. Սկսնակ դասախոսների մասնագիտական գործունեության առանձնահատկությունները բուհում‚ Մանկավարժություն, 2009, 7-8:
2. Դպրոցի և ընտանիքի սոցիալական համագործակցության ժամանակակից խնդիրները կրտսեր դպրոցականների դաստիարակության գործընթացում‚ Նախաշավիղ‚ 2010‚ 7:
3. Խաղը որպես գեղագիտական դաստիարակության միջոց‚ Կրթությունը և գիտությունը Արցախում‚ 2011‚ 3-4:
4. Սովորողների խմբային ստեղծագործական գործունեության առանձնահատկությունները արտաուսումնական հաստատություններում‚ Մանկավարժություն‚ 2012‚ 5:
5. Երեխաների գեղարվեստագեղագիտական դաստիարակությունը ընտանիքում: Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, 2013:
6. Գեղագիտական դաստիարակության դերը դեռահասի սոցիալականացման գործընթացում‚ Խ.Աբովյանի ՀՊՄՀ‚ միջազգային գիտական համաժողովի նյութերի ժողովածու. «Կրթության արդիականացումը ժամանակակից մանկավարժական հարացույցերի համատեքստում»‚ Երևան‚ 2014:
7. «Основы эстетического воспитания» как учебный предмет в процессе профессиональной подготовки будущих учителей»‚ Развитие воспитательного пространства вуза в свете государственных требований к качеству профессионального образования, Сборник научно-методических материалов, Выпуск 2, Москва, 2014:
8. Հայ դպրոցը և կրթական առաջընթացը 17-18-րդ դարերում‚ Մանկավարժության արդի խնդիրները. մարտահրավերներ և լուծումներ‚ հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու‚ Երևան‚ Մանկավարժ‚ 2015:
9. Հայ դպրոցի կողմնորոշումը եվրոպական կրթական համակարգին /XV- XIX դարեր/ , Համառոտ ուսումնամեթոդական ձեռնարկ‚ Երևան‚ Արտագերս‚ 2015:

ORCID ID https://orcid.org/0000-0002-1031-1027

Լեզուներ՝  ռուսերեն և գերմաներեն