ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ջուլիետա Հարությունի Գյուլամիրյան
05.12.2023

Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

gyulamiryanjulieta42@aspu.am

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ

Կրթություն

1965-1969թթ.՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄ ինստիտուտի մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկաների ֆակուլտետ (Լենինյան թոշակառու)

Աշխատանքային գործունեություն

2016թ. օգոստոսից մինչ օրս՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մայրենիի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ

2009թ. առ այսօր՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մայրենիի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր

2000-2009թթ.՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ

1994-2000թթ.՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ

1992-1994թթ.՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ

1988-1992թթ.՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, գիտության գծով փոխտնօրեն

1978-1988թթ.՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, գիտական քարտուղար

1974-1978թթ.՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, գիտաշխատող

1977-1978թթ.՝ Երևանի Ա.Խանջյանի միջնակարգ դպրոց, ուսուցիչ

1975-1976թթ.՝ Փարաքարի միջնակարգ դպրոց, ուսուցիչ

Կարդացվող դասընթացներ

Բակալավրիատ
• Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա
• Ուսուցման փոխգործուն մեթոդների էությունը. դրանց կիրառումը մայրենիի դասերին (ընտրովի դասընթաց)

Մագիստրատուրա
• Մտածական կարողության ձևավորումն ու զարգացումը մայրենիի ուսուցման գործընթացում
• Ընթերցանություն և ուսումնագիտական գործունեություն (ընտրովի դասընթաց)
• Վաղ մանկության կրթական այլընտրանքային մոտեցումներ և ծրագրեր
• Նախագծերի կազմակերպման մեթոդիկան տարրական դպրոցում

Գիտական աստիճան

1983թ. մանկ. գիտ. թեկնածու, ատենախոսության թեմա՝ «Դասի կազմակերպման առանձնահատկությունները նախապատրաստական դասարանում»
1999թ. մանկավարժական գիտությունների դոկտոր, դոկտորական ատենախոսության թեմա՝ «Մայրենիի զարգացնող ուսուցման հիմնահարցը ծրագիր, դասագիրք և դասագործընթաց համակարգում» (տարրական դասարաններ)


Աշխատանքային այլ ոլորտներ

Ջ. Գյուլամիրյանի ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել և մանկ. գիտ. թեկնածուի գիտական աստիճան ստացել ՀՀ՝ հինգ, ԼՂՀ՝ երկու և ՌԴ` մեկ մասնագետ:

1988թ.-ին Մոսկվայում` Հայաստանի դեսպանատանը կից Հայաստանի լուսավորության նախարարության հանձնարարությամբ բացել է հայկական կիրակնօրյա «Վերածնունդ» դպրոցը, որի աշխատանքները հասարակական կարգով ղեկավարել է մինչև 1992 թ.: Առ այսօր դպրոցի մեթոդական խորհրդատուն է:


Աշխատանքային գործունեություն արտասահմանում
2001թ., 2005թ. Իրանի Իսլամական Հանրապետություն, Թեհրան և Ջուղա քաղաքներ. դասավանդել է տեղի «Հայագիտական» քառամյա ուսումնական հաստատությունում, իրականացրել է ուսուցիչների վերապատրաստումներ, հրատարակել է դասագրքեր (թվով` 3), մեթոդական ուղեցույցներ երկրի հայկական դպրոցների առաջինից երրորդ դասարանների համար:
2002թ., 2004թ., 2006թ., 2009թ. Սիրիայի Արաբական Հանրապետություն, Հալեպ. դասավանդել է տեղի «Հայագիտական» քառամյա ուսումնական հաստատությունում, իրականացրել է ուսուցիչների վերապատրաստում, հրատարակել է դասագրքեր (թվով` 6) և մեթոդական ուղեցույցներ երկրի հայկական մանկապարտեզների համար:
2009թ., 2010թ. Միացյալ Արաբական Էմիրություններ, Շարժա. վարել է հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների, մանկապարտեզի դաստիարակների վերապատրաստման դասընթացներ:
2010թ. Քուվեյթ. վարել է Ազգային Վարժարանի ուսուցիչների և մանկապարտեզի դաստիարակների վերապատրաստման դասընթացներ:
2010, 2011, 2012թթ. (3-ական ամսով)` Բեյրութ. ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ է վարել տեղի հայկական կրթօջախներում, ուսուցիչների հետ միասին ստեղծել է և փորձարկել մանկապարտեզի`«Հայեցի կրթության ազգային ծրագիր» և «1-6 դասարանների հայերենի ծրագիր և մեթոդական ցուցումներ»:
2013թ. Ավստրալիա (Սիդնեյ). վարել է հայկական վարժարանի, հիմնական և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների, մանկապարտեզների դաստիարակների վերապատրաստման դասընթացներ:

Վերապատրաստման դասընթացներ է վարել նաև Մոսկվայի, Սոչիի, Վրաստանի, Աբխազիայի հայկական դպրոցների ուսուցիչների համար:

Մասնակցություն արտասահմանյան կրթական ծրագրերին

«Այռեքս» («IREX»), «Քայլ առ քայլ», «Մարդու իրավունքները կրտսեր դպրոցում»

Գիտական հետաքրքրությունների ոլորտը

• Կրտսեր դպրոցականների կրթադաստիարակչական գործընթացի հոգեբանամանկավարժական առանձնահատկությունները.
• Հանրակրթական դպրոցի 1-4-րդ դասարաններում մայրենիի դասավանդման հիմնախնդիրները.
• Օտարալեզու միջավայրում ապրող հայ դպրոցականների հայեցի կրթության և դաստիարակության հիմնախնդիրները:
• Կրթության 21-րդ դարի մարտահրավերներ, հիմնախնդիրներ,լուծումներ:


Պարգևատրումներ

• «Խ. Աբովյանի անվան մեդալով», ԽՍՀՄ բազմաթիվ կրծքանշաններով
• Պետական կառավարական պատվոգրեր
• «Սուրբ Մեսրոպ Մաշտոց»(Բեյրութ),
• ՀՀ ԿԳՆ «Ոսկե» մեդալներ
• Գրիգոր Նարեկացի հուշամեդալով (Բեյրութ),
• Ազգային ժողովի նախագահի պատվոգրով

Հրապարակումներ

1. «Զանգակ» Այբբենարան, «Զանգակ», 2014թ.:
2. «Երկխոսություններ ծնողների հետ», «Զանգակ», 2002թ..:
3. «Մայրենի-1» լրամշակված հրատարակչություն, «Լույս», 2004թ.:
4. «Մայրենի-2» (դասագիրք հանրակրթական դպրոցի համար), «Լույս», 2005թ.:
5. «Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա», «Զանգակ-97», 2015թ.:
6. «Արտագրությունների, թելադրությունների, շարադրությունների, ժողովածու» քառամյա կրտսեր դպրոցի համար, «Զանգակ-97», 2014թ.:
7. «Խոսքի զարգացում» բուհական ձեռնարկ, Երևան, «Զանգակ», 2014թ.:
8. 8 դասագիրք Սիրիայի հայկական մանկապարտեզների համար և դրանց մեթոդական ուղեցույցներ:
9. <«Հայեցի կրթության ազգային ծրագիր» Բեյրութի ազգային մանկապարտեզների համար և «1-6 դասարանների հայերենի ծրագիր և մեթոդական ցուցումներ» հանրակրթական դպրոցների համար:

ORCID ID https://orcid.org/0000-0002-3595-8855