ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կամավորական աշխատանքի նոր հնարավորություններ
08.09.2021
Կամավորական աշխատանքի նոր հնարավորություններ

Մանկավարժական համալսարանը համագործակցության նոր հուշագիր է կնքել «Հայ կամավորական ցանց» ամերիկյան կազմակերպության հետ:

Կազմակերպության նպատակն է Հայաստանում խթանել և բարելավել կրթությունը, գիտական սերտ կապեր հաստատել ուսանողների և ուսուցիչների միջև՝ ներգրավվելով վերջիններիս աշխարհի գաղափարների և գիտելիքների փոխանակման կարևոր գործին:

Ամերիկյան կազամակերպության հետ հուշագիրը ՀՊՄՀ-ի դասախոսներին և ուսանողներին հնարավորություն կտա նաև ակտիվորեն ներգրավվել կամավորական գործունեության մեջ,  ինչպես նաև  տարբեր երկրներից ժամանած կամավորների հետ աշխատել միջազգային  մի շարք ծրագրերում:

Մանկավարժական համալսարանի ուսանողները կարող են գրանցվել որպես կամավոր՝ այցելելով «Հայ կամավորական ցանց» ամերիկյան կազմակերպության կայքէջ՝ https://amvn.org/ :