ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կանցկացվի 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության լրացուցիչ փուլ
14.12.2020
Կանցկացվի 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության լրացուցիչ փուլ

Սիրելի դիմորդներ, ռազմական գործողություններով և COVID 19 համավարակով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության լրացուցիչ փուլ:

Լրացուցիչ փուլին կարող են մասնակցել այն դիմորդները, որոնք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթի համար դիմում-հայտ էին ներկայացրել, սակայն քննություն չեն հանձնել, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել Մանկավարժական համալսարան (Հասցե` Խանջյան 5, 1-ին հարկ, Ընդունող հանձնաժողով) դեկտեմբերի 15-18-ը`ժամը 09:00-18:00-ը:

Քննություններն անցկացվելու են դեկտեմբերի 19-20-ը:

Դիմորդը բուհին ներկայացնում է՝

1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,

2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),

4) զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,

5) սույն կարգի 28-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),

6) միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները:

7) տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ, 8) «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր, 9) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:

Սիրելի դիմորդներ, հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՊՄՀ-ի Ընդունող հանձնաժողով` 010 59 70 69 հեռախոսահամարով: