Դասախոս
Դասախոս, փրկարար ծառայության գնդապետ /առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոն
Կրթություն
1972-77թթ.Երևանի Կ.Մարքսի անվան ԵրՊԻ-ի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետ, ինժեներ-շինարարի որակավորում
Աշխատանքային փորձ
2011թ.-ից Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնում որպես դասախոս
1998-2011թթ. փրկարար ծառայության Արտակարգ իրավիճակների վարչությունում որպես ինժեներական բաժնի պետ, ապա որպես փրկարար ուժերի նախապատրաստման և համակարգման բաժնի պետ,
1993-98թթ. ծառաություն հայկական բանակում, որպես շահագործման-մատակարարման բաժնի պետ, մասնակցություն բանակաշինությանը,
1980-93թթ. ՆԳՆ Հրշեջ պահպանության վարչությունում որպես ուսումնական կենտրոնի պետ, ապա Քաղպաշտպանության բաժնում որպես ավագ տեսուչ, որից հետո ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի պետ:
Կարդացվող դասընթացներ
«Արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանության հիմնահարցեր»
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
բնական գիտություններ
Վերապատրաստումներ
Արտակարգ իրավիճակների Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (2015թ.), Արտակարգ իրավիճակների նախարարություն (2013թ.), Շվեդիայի /Սանդո/ ուսումնական կենտրոն (2006թ. և 2007թ.)
Հրապարակումներ
հոդված «Մանկավարժության դերը աղետների ռիսկերի նվազեցման գործում» Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90 ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու (2012թ.)
ORCID ID https://orcid.org/0000-0002-2859-3624
Պարգևներ
Պետական պարգև Սպիտակի երկրաշարժի 20 ամյակի կապակցությամբ «Վեհանձնություն և գթասրտություն» (2008թ.),
ՆԳՆ նախարարության մեդալ «10 տարվա ամբասիր աշխատանքի համար» (1990թ.),
ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության շքանշան «Հրդեհային ծառայության լավագույն աշխատակցին» (1988թ.),
ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ «Սովետական Միության զինված ուժերի 60-ամյակի առթիվ» մեդալ (1978թ.),
ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության մեդալ «Երկրորդ համամիութենական արվեստների մրցանակաբաշխության մրցանակակիր» (1985թ.):
Լեզուներ` ռուսերեն. թերի անգլերեն