ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կառավարում (ըստ ոլորտի), Պրոդյուսերական գործ և Կրթության կառավարում
20.05.2020
Կառավարում (ըստ ոլորտի), Պրոդյուսերական գործ և Կրթության կառավարում

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ըստ ոլորտի) բակալավրի կրթական ծրագիր

Կրթական ծրագրի նպատակը
Սիրելի դիմորդ, ՀՊՄՀ-ի Տնտեսագիտություն և կառավարում համահամալսարանական ամբիոնի համակարգմամբ Կառավարում (ըստ ոլորտի) բակալավրի կրթական ծրագիրը պահանջարկված և արդիական է:
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարման ոլորտի համար տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ։ Մենք պատրաստում ենք մշակույթի ոլորտի կառավարիչներ (մենեջերներ), ովքեր հասարակությանը ներկայանում են որպես մշակույթի ոլորտին քաջատեղյակ, բազմակողմանի զարգացած արհեստավարժ մասնագետներ, ովքեր միաժամանակ տիրապետում են նաև տնտեսագետի և գործարարի որակների՝ ձեռներեցության, տնտեսական գործունեության և ֆինանսների կազմակերպման հմտությունների, շուկայավարման (մարկեթինգի) գործնական կարողությունների։

Կառավարում (ըստ ոլորտի) բաժնում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ուսուցմամբ: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, հեռակա բակալավրիատում` 5 տարի։

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները.
Ծրագրի շրջանավարտները բուհն ավարտելուց հետո, կարող են աշխատել՝ որպես կազմակերպության ղեկավար, մենեջեր, կազմակերպիչ, ադմինիստրատոր հետևյալ ոլորտներում`
 մշակույթի ոլորտը կարգավորող պետական մարմիններում (նախարարություններ, հիմնադ¬րամներ, մշակութային միություններ, կենտրոններ),
 ժամանակակից տնտեսության պետական և մասնավոր սեկտորի այլ ոլորտներում,
 հեռուստաընկերություններում և մշակութային կազմակերպություններում (թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ),
 ժամանցի կենտրոններում՝ որպես հանդիսությունների ու միջոցառումների կազմակերպիչ,
 գովազդային գործակալություններում,
 զբոսաշրջային կազմակերպություններում։

Ուսման վարձը
041301.01.6 - Կառավարում (ըստ ոլորտի) առկա ուսուցմամբ ուսման տարեկան վարձավճարը 520 000 դրամ է:
041301.01.6 - Կառավարում (ըստ ոլորտի) հեռակա ուսուցմամբ ուսման տարեկան վարձավճարը 440 000 դրամ է:
Ուսման վարձի մասնակի փոխհատուցման կանոնակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ https://aspu.am/website/images/files/Zexch%20kanonakarg.pdf

Ընդունելության քննություն
2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը.
ՍՄԳԿ (գ,բ) ` Սոցիալ-մշակութային գործունեության կազմակերպում (գրավոր և բանավոր)։ Նշված քննությունը ներբուհական բնույ¬թի է՝ դիմորդները այն հանձնում են ՀՊՄՀ-ում։
Ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ www.aspu.am կայքում ԴԻՄՈՐԴ բաժնում, լրացուցիչ տեղեկությունների համար գրեք մեզ հետևյալ էլ․հասցեով՝ ecoteach09@aspu.am:

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Մագիստրոսի կրթական ծրագիր

Կրթական ծրագրի նկարագրություն
Ցանկանում եք դառնալ Կրթության կառավարման կրթական ծրագրի շրջանավարտ, ունենալ հնարավորություն զբաղեցնելու ղեկավար պաշտոններ հանրային և մասնավոր կրթական հաստատություններում, կրթական ծառայություններ մատուցող ընկերություններում, պետական կառույցներում և կրթական ոլորտի այլ կազմակերպություններում, ապա շտապեք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության և կառավարման համահամալսարանական ամբիոն՝ կրթության կառավարում մագիստրոսական ծրագրով սովորելու համար: Դասընթացը կազմակերպվում է և՛ առկա, և՛ հեռակա ուսուցմամբ: Բաժնում դասավանդում են լավագույն մասնագետները, պարբերաբար վերանայվում են կրթական ծրագրերը՝ գործատուների պահանջներին և միջազգային չափանիշներին համահունչ: Դուք ձեռք կբերեք խոր գիտելիքներ ներկայիս կրթական համակարգի կառավարման խնդիրների ու մարտահրավերների, դրանց լուծման ուղիների և մեթոդների վերաբերյալ:

Ի դեպ, այս կրթական ծրագիրը մշակվել և մեկնարկվել է Մեծ Բրիտանիայի Միդլսեքսի և Բաֆ–Սպա համալսարանների հետ երկարատև համագործակցության շրջանակում:
Կրթության կառավարման ամբիոնը նաև իրականացրել է պրոֆեսորադասախոսական կազմի կարողությունների զարգացման ծրագիր, որի նպատակն է ուշադրությունը սևեռել դասավանդման և ուսամնառության նոր մեթադներին, ուսանողների գիտելիքների գնահատման բազմաբաղադրիչային համակարգին, հետազոտության իրականացման արդի մոտեցումներին:

Կրթական ծրագիրը առանցքային է համարում մասնագիտական գիտելիքների ձևավորումը, մասնագիտական ու փոխանցելի հմտությունների զարգացումը՝ կարևորելով հետևյալ մոտեցումները. ռազմավարական որոշումների կայացման գործընթացներում արժեքների և մասնագիտական էթիկայի ընկալում, ստեղծագործական մտածողություն, գործառնական կառավարում, մարդկային ռեսուրսների և ֆինանսների կառավարում, կոնֆլիկտների կառավարում, կրթության ոլորտում օրենսդրական դաշտի ուսումնասիրություն, բարեփոխումների իրականացման ռազմավարություն, միջազգային չափանիշներին համահունչ հավատարմագրման գործընթացների կազմակերպում:

Կրթության կառավարում ծրագրի շրջանակում կստանաք նաև համապատասխան գիտելիքներ և կարողություններ հետազոտական աշխատանք կատարելու և այդ ներուժը զարգացնելու համար:

Ուսման վարձը
011102.05.7 Կրթության կառավարում մագիստրոսական կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ ուսման տարեկան վարձավճարը՝ 430 000 դրամ է:
Ուսման վարձի մասնակի փոխհատուցման կանոնակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ https://aspu.am/website/images/files/Zexch%20kanonakarg.pdf

Ընդունելություն
2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը իրականացվելու է հարցազրուցի միջոցով: Ընդունելության կարգին և հարցաշարին կարող եք ծա¬նոթանալ www.aspu.am կայքում ԴԻՄՈՐԴ բաժնում, լրացուցիչ տեղեկությունների համար գրեք մեզ հետևյալ էլ․հասցեով՝ ecoteach09@aspu.am

 

ՊՐՈԴՅՈՒՍԵՐԱԿԱՆ ԳՈՐԾ մագիստրոսի կրթական ծրագիր

Կրթական ծրագրի նկարագրություն.

Սովորեք Պրոդյուսերական գործ կրթական ծրագրով մագիստրատուրայում և դարձեք մեր ժամանակների ամենահետաքրքիր և պահանջված մասնագիտություններից մեկի՝ մշակութային ոլորտի Պրոդյուսեր: ՀՊՄՀ-ի Տնտեսագիտություն և կառավարում համահամալսարանական ամբիոնի համակարգմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցանվող Պրոդյուսերական գործ մասնագիտությունը ներկայումս պա¬հանջված է և արդիական։
Մեր ԲՈՒՀ-ում ուսումնառության ընթացքում ձեռքբերած տեսական խորը գիտելիքների և պրակտիկ կարողությունների շնորհիվ դուք կդառնաք պրոդյուսերական գործի հաջողակ մասնագետներ և մշակույթի ոլորտի կառավարիչներ (մենեջերներ), կտիրապետեք գեղարվեստական-ստեղծագործական հմտություններին և կառավարչական անհրաժեշտ գործիքակազմին՝ մշակութային ստեղծարար ոլորտում աշխատելու համար։ Արվեստի բնագավառում Պրոդյուսերը հնարավորություն է ունենում տեղական և միջազգային ամուր կապեր հաստատել ժամանակի լավագույն արվեստագետների, համերգասրահների, կինոթատրոնների և թանգարանների ղեկավաների հետ, ստեղծել և ղեկավարել տարաբնույթ փառատոններ, սերտորեն շփվել մեդիայի ներկայացուցիչների հետ: Այս աշխատանքը ոչ միայն եկամտաբեր է, այլ նաև շատ հաճելի: Այն մեծ պահանջարկ ունի հատկապես Հայաստանում, քանի որ մենք ունենք դարավոր մշակութային ժառանգություն, ինչպես նաև տաղանդավոր արվեստագետներ արվեստի բոլոր բնագավառներում, որոնց կարիք կա պատշաճ ներկայացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Պրոդյուսերական գործի մասնագետիների պատրաստումը համեմատաբար նոր է Հայաստանում, հետևաբար աշխատանքի շուկայում այս մասնագետների պահանջարկը մեծ է:

Երաժշտական նախագծերի մտահղացումների և կոմպոզիցիաների մշակումից մինչև պայմանագրերի կնքում և հյուրախաղերի կազմակերպում - պրոդյուսերը մասնակցում է կատարողի կայացման, զարգացման և առաջխաղացման բոլոր փուլերում՝ հանդիսանալով նրա գլխավոր մենթորը և տնօրենը։
Պրոդյուսերական գործ մասնագիտության շրջանակում դուք կստանաք նաև համապատասխան գիտելիքներ և կարողություններ մշակույթի ոլորտը ուսումնասիրելու և դրա հիման վրա հետազոտական աշխատանք կատարելու համար:
Պրոդյուսերական գործ մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը կազմակերպվում է առկա ուսուցմամբ՝ 2 տարի տևողությամբ։
Ուսման վարձը
041301.06.7 - Պրոդյուսերական գործ մագիստրոսական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ուսման տարեկան վարձը՝ 430 000 դրամ:
Ուսման վարձի մասնակի փոխհատուցման կանոնակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ https://aspu.am/website/images/files/Zexch%20kanonakarg.pdf

Ընդունելություն
2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը իրականացվելու է հարցազրուցի միջոցով: Ընդունելության կարգին և հարցաշարին կարող եք ծանոթանալ www.aspu.am կայքում ԴԻՄՈՐԴ բաժնում, լրացուցիչ տեղեկությունների համար գրեք մեզ հետևյալ էլ․հասցեով՝ ecoteach09@aspu.am