ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կարիերա՝ սովորելուն զուգահեռ
29.03.2017
Կարիերա՝ սովորելուն զուգահեռ

Մանկավարժական համալսարանի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի հրավերով այսօր բուհում էին «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: 

Համատեղ նախաձեռնության նպատակն էր ուսանողների համար կազմակերպել անվճար դասընթաց և ներկայացնել ապահովագրական գործակալ դառնալու համար անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները:

«Ինգո Արմենիա»-ի ներկայացուցիչները մանրամասնեցին գործակալի գործառույթները, հիմնական պարտականությունները, աշխատանքային պայմանները, ապա տեղեկացրին, որ իրենց ընկերությունը յուրաքանչյուրին նաև մասնագիտական աճ գրանցելու հնարավորություն է ընձեռում:

Ուսանողները լրացրին թերթիկներ՝ անձնական տվյալները փոխանցելով գործատուին, ինչպես նաև նրանց ուղղեցին իրենց հետաքրքող հարցերը:

Մանկավարժական համալսարանում գործատուների հետ հանդիպումները շարունակական են.դրանց շնորհիվ մի շարք ուսանողներ դասերը համատեղում են աշխատանքի հետ՝ այդկերպ դեռևս ուսանողական տարիներին լուծելով զբաղվածության խնդիրը:

Հանդիպման ընթացքում ուսանողները ՏԵՄՊՈՒՍ ARMAZEG ծրագրի շրջանակներում տրամադրված սարքի միջոցով հնարավորություն ունեցան դիտել նաև թեմատիկ տեսանյութ: