ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կառլեն Մնացականի Մոսեսյան
19.02.2016

Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտի պ/կ

mosesyankarlen06@aspu.am

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ/Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի 

Կրթություն
1971-1973 - ՀՍՍՀ գիտությունների Ակադեմիայի հաշվողական կենտրոն, ասպիրանտ,
1962-1968- Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, ուսանող:

Գիտական աստիճաններ 
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, թեմա՝ <<Որոշ կարգավորվածությունների բազիսային գրաֆներ>>, դասիչ՝ 01.01.09- մաթեմատիկական կիբեռնետիկա, մասնագիտական խորհուրդ՝ ք. Մինսկ, Մաթեմատիկայի ինստիտուտի գիտական խորհուրդ: Պաշտպանությունը՝ 29.09.1976թ.:

Աշխատանքային փորձ
1987թ. առ այսօր- Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) Ինֆորմատիկայի, ՀՏ-ի և դրանց դաս. մեթոդիկայի ամբիոնի դոցենտ:
1982-1987- ՀՍՍՀ Տեղական արդյունաբերության մինիստրության Հաշվողական կենտրոնի տնօրեն:
1968-1982- ՀՍՍՀ գիտությունների Ակադեմիայի հաշվողական կենտրոն (կրտսեր գիտ աշխատող, ասպիրանտ, խմբի ղեկավար, սեկտորի վարիչի տեղակալ):

Կարդացվող դասընթացներ 
Բակալավրիատ - Դիսկրետ մաթեմատիկա (գրաֆների տեսություն, կոմբինատորիկա, բուլյան հանրահաշիվ, դիսկրետ օպտիմիզացիոն խնդիրներ և ալգորիթմներ),
Մագիստրատուրա - Դիսկրետ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա, դիսկրետ մաթեմատիկայի կիրառությունը տեքստային խնդիրների լուծման մեջ:
Մասնակցություն գիտաժողովների կազմակերպման գործում՝ 1971-1976թթ. գրաֆների տեսության գծով ամենամյա համամիութենական կոնֆերանսների կազմկոմիտեի անդամ:
Գիտական կադրերի պատրաստում՝ Ժ. Գ. Նիկողոսյանի (1983թ., ք. Մինսկ) և Ս. Մ.Գյուլումյանի (1984թ., ք. Լենինգրադ) պաշտպանած ֆիզմաթ. գիտությունների թեկնածուական թեզերի գիտական ղեկավար:
Սեմինարների ղեկավարում՝ <<Գրաֆների տեսության կիրառությունը դպրոցական խնդիրներում>> գիտաուսումնական սեմինարի հիմնադիր և ղեկավար:

Հրապարակումներ 
1. Համարժեք խնդիրների լուծման տարբեր մեթոդներ, Մաթեմատիկան դպրոցում, թիվ 5 (86) 2012 թ. էջ 45-64 (20 էջ),
2. Ներքին գնահատականներ ուռուցիկ բազմանիստերում որոշակի չափերի նիստերի թվի համար, Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում, 2012թ. Հատոր 8, N 2, էջ 22-29 (8 էջ),
3. Դասախոսություններ գրաֆների տեսությունից, Ուսումնական ձեռնարկ.-Եր.: Հեղինակային հրատարակություն, 2012, 176 էջ,
4. Լեզվաբանական թեստի կառուցումը բուլյան հանրահաշվի կիրառմամբ, ՀՊՄՀ-ի . 90 ամյակի գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, <<Մանկավարժ>>, 2013թ, էջ 54-57 (4 էջ),
5. Բացահայտիր գրաֆների գաղտնիքները, Օժանդակ ուսումնական ձեռնարկ - Հեղինակային հրատարակություն, 2013, 116 էջ,
6. Simple proofs of two Dirac-type theorems involving connectivity, Mathematical Problems of Computer Science 40, 31-33, 2013.
7. Գրաֆների կիրառումը խնդիրներ լուծելիս, Մաթեմատ-ն կրթություն: Հանրապ-ն գիտաժողով. 24-25.10.2013թ. էջ 127-132 (6 էջ),
8. Բազմատարբերակ տեքստային խնդիրների լուծումը գրաֆների միջոցով, Մաթեմատիկան դպրոցում, թիվ 1(94), 2014 թ. էջ 40-46 (7 էջ),
9. Դպրոցականների տրամաբանական մտածողությունը զարգացնող մի քանի խաղեր, Մաթեմատիկան դպրոցում, թիվ 2(100), 2015 թ. էջ 60-64 (5 էջ):

Լրացուցիչ տեղեկություններ.
1974-1976թթ. Երևանի դպրոցականների փոքր ակադեմիա (ընդգրկում էր 7 ուսումնական ֆակուլտետներ), Պրեզիդենտ:
1979թ. պատրաստել և հրատարակել է <Գրաֆների տեսություն> ժողովածուն (առաջինը Սովետական Միությունում), որը կազմված է իր և իր աշակերտների աշխատանքներից:
1982-1987թթ. ղեկավարել է ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության “ОАСУ - Местпром”- ճյուղային կառավարման ավտոմատացված համակարգի նախագծման, մշակման և ներդրման աշխատանքները:

Լեզուներ՝ ռուսերեն, վրացերեն