ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ ամփոփիչ համաժողովը
01.12.2023
Կայացավ ամփոփիչ համաժողովը

Կայացավ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովը։

Նախագիծը համակարգել է Եվրասիա միջազգային համալսարանը՝ 4 ԵՄ և 9 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություննների, 1 գիտահետազոտական ինստիտուտի մասնակցությամբ:

Ծրագրի շրջանակներում մշակվել և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգը»:

Բուհերից ներգրավված հետազոտողները, փորձագետները հայեցակարգում ներկայացրել են հետբուհական կրթության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սահմանել են հնարավոր լուծումները՝ որպես հետագա բարեփոխումների ուղենիշներ։

«Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ-ում գործող երրորդ աստիճանի գրեթե բոլոր ծրագրերը թիրախավորում են մեկ ոլորտ: Տարածված չէ միջդիսցիպլինար ծրագրերի փորձը, սահմանափակ են միջբուհական, բուհ-ակադեմիայի ինստիտուտներ, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն համագործակցությունները։ ARMDOCT ծրագրի շրջանակներում փորձել ենք զարգացնել նոր համագործակցային, միջգիտակարգային պիլոտային դոկտորական դպրոցներ, ինչպես նաև առաջատար կազմակերպությունների հետ արդյունաբերական դոկտորական ծրագրեր: Հուսով ենք, որ դրանք կզարգանան ծրագրի ամփոփումից հետո՝ դառնալով բարձրորակ դոկտորական կրթության և մրցունակ հետազոտողների պատրաստման վառ օրինակներ»,- բացման հանդիսավոր արարողությանը նշեց Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար, Armdoct ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը:

Նա հույս հայտնեց, որ ծրագրերը կլինեն գրավիչ ոչ միայն հայազգի, այլև միջազգային ուսանողների համար՝ նպաստելով տաղանդավոր անհատների ներհոսքին:

Արևիկ Օհանյանի դիտարկմամբ՝ նախկին միջոցներով և կառավարման համակարգով նոր արդյունքներ ապահովելը, նոր նպատակներ իրագործելը, մարտահրավերներին դիմակայելն իրատեսական չէ: Կարծում ենք, որ ծրագիրը նպաստել է նոր և այլընտրանքային լուծումների տեղայնացմանը, իսկ մշակված իրավական փաստաթղթերը օգտակար կլինեն բարձրագույն կրթության երրորդ աստիճանում հետագա բարեփոխումների համար. «Հատկապես գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում դոկտորանտուրան այլևս այսպես ասած «դասավանդման հրավիրատոմս» չէ և, հակառակը, այն պատրաստում է հետազոտող անհատների՝ նպաստելու տնտեսության մրցունակության բարձրացմանը, նորարարության խթանմանը, գիտական և տեխնոլոգիական առաջընթացին»։

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը: Նրանք կարևորեցին ծրագրի ընթացքում իրագործված տեսանելի արդյունքների և դրանց կիրակման համար ստեղծված հնարավորությունների լայն շրջանակը:

Ծրագրի շրջանակներում ձևավորվել են արդյունաբերական ուղղվածությամբ ասպիրանտական ծրագրեր, համագործակցություններ են ձևավորվել համալսարանների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջև, մասնավորապես՝ համագործակցային դոկտորական դպրոցներ (կոնսորցիումներ), ինչպես նաև զարգացվել են նորարարական և ապագամետ մասնագիտություններով ասպիրանտական նոր կրթական ծրագրեր։
Հայկական պետական մանկավարժական համլասարանի կողմից ձևավորվել է «Հատուկ կրթության» դոկտորական դպրոց: Որպես փորձարարական, պիլոտային նախագիծ՝ այն հաստատվել է բուհի Գիտական խորհրդի կողմից։

Նա հույս հայտնեց, որ ծրագրերը կլինեն գրավիչ ոչ միայն հայազգի, այլև միջազգային ուսանողների համար՝ նպաստելով տաղանդավոր անհատների ներհոսքին:

Արևիկ Օհանյանի դիտարկմամբ՝ նախկին միջոցներով և կառավարման համակարգով նոր արդյունքներ ապահովելը, նոր նպատակներ իրագործելը, մարտահրավերներին դիմակայելն իրատեսական չէ: Կարծում ենք, որ ծրագիրը նպաստել է նոր և այլընտրանքային լուծումների տեղայնացմանը, իսկ մշակված իրավական փաստաթղթերը օգտակար կլինեն բարձրագույն կրթության երրորդ աստիճանում հետագա բարեփոխումների համար. «Հատկապես գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում դոկտորանտուրան այլևս այսպես ասած «դասավանդման հրավիրատոմս» չէ և, հակառակը, այն պատրաստում է հետազոտող անհատների՝ նպաստելու տնտեսության մրցունակության բարձրացմանը, նորարարության խթանմանը, գիտական և տեխնոլոգիական առաջընթացին»։

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը: Նրանք կարևորեցին ծրագրի ընթացքում իրագործված տեսանելի արդյունքների և դրանց կիրակման համար ստեղծված հնարավորությունների լայն շրջանակը:

Ծրագրի շրջանակներում ձևավորվել են արդյունաբերական ուղղվածությամբ ասպիրանտական ծրագրեր, համագործակցություններ են ձևավորվել համալսարանների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջև, մասնավորապես՝ համագործակցային դոկտորական դպրոցներ (կոնսորցիումներ), ինչպես նաև զարգացվել են նորարարական և ապագամետ մասնագիտություններով ասպիրանտական նոր կրթական ծրագրեր։

Հայկական պետական մանկավարժական համլասարանի կողմից ձևավորվել է «Հատուկ կրթության» դոկտորական դպրոց: Ծրագիրը ներկայացրել է ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։  Որպես փորձարարական, պիլոտային նախագիծ՝ այն հաստատվել է բուհի Գիտական խորհրդի կողմից։

Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովի ավարտին կոնսորցիումի անդամ հայաստանյան բոլոր բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները, ինչպես նաև նախաձեռնությանը միացած «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ վերահաստատելով հավաքական հանձնառությունը՝ համատեղ ջանքերով զարգացնելու բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ծրագրերը ՀՀ -ում: