ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ Երաժշտության ամբիոնի հաշվետու համերգը
08.05.2019
Կայացավ Երաժշտության ամբիոնի հաշվետու համերգը

Արդեն երկրորդ տարին է, որ Մանկավարժական համալսարանի երաժշտության ամբիոնն ուսումնական տարվա ավարտին ընդառաջ հանդես է գալիս հաշվետու համերգով: 

Արդեն ավանդույթ դարձած համերգային ծրագրին մասնակցում են ամբիոնի բոլոր մասնագիտությունների գծով կրթություն ստացող ուսանողները: 

Ի դեպ, ամբիոնը համերգային ծրագրով մայիսի 9-ին հանդես կգա նաև Ծաղկաձորում:

Համերգին մասնակցում էին ժողգործիքների նվագախումբը (գեղ. ղեկավար Նորայր Դավթյան), քանոնահարների խումբը (ղեկ.՝ Հասմիկ Լեյլոյան), Զազ-բենդը (ղեկ.՝ Երվանդ Երզնկյան), Փողային նվագախումբը (գեղ. ղեկ. Կոլյա Մարտիրոսյան), դուդուկահարների անսամբլը (ղեկ.՝ Հրաչ Նազարյան), կլարնետահարների անսամբլը (ղեկ.՝ Սևադա Շհոյան), դհոլահարների համույթը (ղեկ.՝ Արազ Օրդինյան):

«Ես շատ կարևորում եմ նման համերգները: Սա յուրօրնիակ փորձ է ծաղկաձորյան համերգից առաջ և լավ առիթ՝ ամփոփելու մայիսյան տոները»,-aspu.am-ի զրույցում նշեց Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանն ու վստահեցրեց, որ ամբիոնի երաժշտական կոլեկտիվները մշտապես ապահովում են տոնական տրամադրություն և առանձնանում բարձր կատարողականությամբ: