Աղվերանում անցկացվեց Դպրոց-կենտրոնների միության ամենամյա եռօրյա համաժողովը, որին մասնակցում էին միության անդամ ՀՀ բոլոր մարզերի 110 դպրոց-կենտրոնների տնօրեններ և փոխտնօրեններ, ՀՊՄՀ Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գևորգյանը:
Համաժողովի բացման արարողությանը ներկայացվեց Դպրոց-կենտրոնների միության 7-ամյա գործունեության արդյունքներն ու հեռանկարային ծրագրերը:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը,«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը:
Համաժողովի ընթացքում վերհանվեցին հանրակրթության ոլորտում առկա խնդիրների և մասնագիտական կարիքների բացահատմանն ուղղված մի շարք հարցեր, ներկայացվեց հանրակրթության ոլորտի ընթացիկ բարեփոխումները: ՀՊՄՀ Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գևորգյանի նախաձեռնությամբ առաջարկվեց կազմակերպել գործնական պարապմունքներ բուհի որոշ ֆակուլտետներում դպրոցի և ուսուցչի հեղինակության բարձրացման, կրթության կառավարման հմտությունների զարգացման, կրթության որակի բարելավման, դպրոցում քաղաքացու դաստիարակության ուղղություններով, ինչպես նաև առաջավոր փորձի փոխանակմանն առնչվող թեմաների շուրջ: Միության նախագահ Ռուզաննա Մուրադյանն ընդգծեց որ հանդիպումները պետք է կազմակերպել պարբերաբար բոլոր ֆակուլտետներում՝ հաշվի առնելով ոլորտի մարտահրավերները: