ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԿԳՄՍ նախարարի ուղերձը` COVID-19-ի պայմաններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցի պահպանման վերաբերյալ
09.10.2020

Ուղերձ

Սիրելի ուսանողներ, աշակերտներ, դասախոսներ ու ուսուցիչներ, դուք հզոր եք: 

Այս օրերին ձեր անձնազոհությունը, կամավորությունը, հայրենակցին օգնելու հսկայական կամքն ու դա իրագործելու ցանկությունը վկայում են, որ Հայաստանն ունենալու է միայն լրջագույն հաջողություններ ու երբեք ծնկի չի գալու` որքան էլ որ հզոր լինեն նրա թշնամիներն ու հակառակորդները:

Տեղյակ եմ ուսումնական հաստատություններում իրականացված աշխատանքից` շտաբների հիմնում, ռեսուրսների հավաքագրում, սննդի, այլ նյութերի հավաքագրում, կամավորական խմբերի ձևավորում, Արցախի մեր հայրենակիցներին թև ու թիկունք լինելը:

Հետագայում պատմությունը կգրի սրա մասին, որ ճակատում հաջողությունները ապահովել են թիկունքում հզոր աջակցության շնորհիվ, որի հիմքում դուք եք: 

ՀՀ ԿԳՄՍ նախարար

Արայիկ Հարությունյան

Նորություններ