
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան, մանկ. գիտ. թեկ., հոգեբանության դոցենտ
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/ Նախադպրոդական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն
Կրթություն
• 1988–1992 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասպիրանտ
• 1984–1988 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտ
Գիտական աստիճան
Թեկնածուական ատենախոսության թեմա՝ «Ավագ նախադպրոցականների ինտելեկտուալ պատրաստվածությունը դպրոցին և համակարգված գիտելիքների դերն այդ գործընթացում», մասնագիտական խորհուրդ՝ Մանկավարժություն–020, մասնագիտություն` ԺԳ. 00.01 «Մանկավարժության տեսություն և պատմություն»
Աշխատանքային փորձ
2012 թ. մարտից առ այսօր ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար
2010 թ. փետրվար-ապրիլ ՀՊՄՀ հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ
1999 թ. առ այսօր ՀՀ և միջազգային կրթական ծրագրերի վերապատրաստող, վկայագրող, կրթության փորձագետ
1992թ.-2017թ. ՀՊՄՀ Հոգեբանության ամբիոնի դոցենտ
2017թ. առ այսօր ՀՊՄՀ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դոցենտ
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ
• Մանկան հոգեբանություն
Գիտական հետաքրքրությունների շրջանակը` տարիքային և մանկավարժական հոգեբանություն, կրթության հոգեբանություն
Վերապատրաստումներ՝ հայաստանյան և միջազգային կրթական բազում ծրագրեր (1999թ. առ այսօր)
Անդամակցություն
• 2015 թ. Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (ՌԴ)
• 2012 թ. առ այսօր Բաց հասարակության ինստիտուտ «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
• 2012-2019թթ․ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ
• 2008 թ. Ընթերցողների միջազգային ընկերակցության անդամ
• 2005 թ. առ այսօր «Նախաշավիղ» ամսագրի խմբագրակազմի անդամ
• 2004 թ. առ այսօր «Բարև» գիտակրթական-հասարակական կազմակերպության համանախագահ
• 2002 թ. առ այսօր Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով (ՔՄԶԿԳՄ) ծրագրի վկայագրող (Բաց հասարակության ինստիտուտ. «Քայլ առ քայլ» ԲՀ)
• 2000թ. առ այսօր միջազգային և հանրապետական կրթական ծրագրերի վերապատրաստողների վերապատրաստող
Հրապարակումներ
1. Մայրենի 2, Մայրենի 3, Մայրենի 4 դասագրքերի, մեթոդական ձեռնարկների և աշխատանքային տետրերի համահեղինակ. ՀՀ ԿԳՆ «Մակմիլան-Արմենիա», Երևան- 2007-2009:
2. Հասարակագիտություն 10 (հոգեբանություն) դասագրքի և մեթոդական ձեռնարկի համահեղինակ. ՀՀ ԿԳՆ «Տիգրան Մեծ», Երևան-2009 :
3. Բ. Բլումի ուսումնական նպատակների տաքսոնոմիայի կիրառումը շարունակական պրակտիկայի նպատակների սահմանման գործընթացում։ Անընդհատ (շարունակական) պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում. Միջազգային գիտաժողով, ՀՊՄՀ, Երևան, 2013, հուլիս 2-5:
4. 50 հարց ու պատասխան: Ուսումնական ձեռնարկ տարրական դասարանների ուսուցիչների համար, համահեղինակ, ՀՀ ԿԳՆ ԿԱԻ, «Զանգակ», Երևան, 2013:
5. Опыт разработки новых образовательных программ бакалавриата и магистратуры по специальности педагогика и методика (начальное образование) в АГПУ. Научно-методический журнал «Образование личности», Москва 2015, №2:
Պարգևներ
• «Մանկավարժական համալսարան» մեդալ (2003թ., 2007թ., 2012թ.)
• ՀՀ ԱԺ պատվոգիր (2014թ.)
•ՀՀ պետական պարգև` Երախտագիտության մեդալ(2018թ.)
Լեզուներ` ռուսերեն , անգլերեն