Բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով, բան. գիտ. թեկ., դոցենտ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, դեկանի տեղակալ/ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով
Կրթություն
1988թ. Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետ / 1986-ին ավարտել է նաև նույն ինստիտուտի /ՀՄՖ/ ռեժիսորական ֆակուլտետը/:
Գիտականաստիճան
Բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2005թ. թեմա` «Համո Սահյանի արվեստի մի քանի հարցեր»:
Աշխատանքայինփորձ
2017թ-ից՝ Բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով
2013թ. Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ: 2011թ-ից ՀՊՄՀ հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ: 2007-ից ԳՊՄԻ հայ գրականության ամբիոնի դոցենտ, 2005-2007թթ. նույն տեղում` ասիստենտ, 1998-2005 թթ. նույն տեղում` դասախոս: 1988-1998թթ հայոց լեզվի, գրականության և հայոց պատմության ուսուցչուհի Վրաստանի հայկական դպրոցներում, Արթիկի թիվ 3 դպրոցում, Գյումրու «Ֆոտոն» վարժարանում: 12 և ավելի տարիներ դպրոցում որպես ուսուցչուհի մանկավարժական անընդմեջ փորձ ունենալու համար 2016 թվականից ստանում է մանկավարժական մասնակի թոշակ:
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ` «Հայ գրականության պատմություն /19-րդ դար», «Հայ գրականության պատմություն /20-րդ դար»:
Մագիստրատուրա`«Հայ նոր և նորագույն շրջանի գրականության զարգացման ուղղությունները»,
Ընտրովի դասընթաց` «60-ական թվականների արևելահայ պոեզիան»
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Մասնագիտական բնագավառի նորություններ, նոր և նորագույն հայ գրականություն, անձի պաշտամունքի տարիներին բռնադատված հայ հեղինակների գեղավեստական երկեր:
Վերապատրաստումներ
1.ԵՊՀ-ի դասախոսների որակավորման դասընթացներ, 2004թ. (հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին):
2.ՀՊՄՀ-ում Google Classroom-ի ներդրման հետ կապված ՊԴԱ ուսուցում-վերապատրաստում (2016-ի հունվարի 25-ից փետրվարի 5-ը):
3. Մեդիա վերապատրաստումներ (2017-ի մարտի 28-31):
4. Elsevier-ի կողմից անցկացված դասընթաց, որի արդյունքում տրվել են տեղեկություններ Scopus, ScienceDirect, Mendeley, SSRN, Journal Finder, Journal Insights և Elsevier-ի այլ գործիքների վերաբերյալ, որոնց իմացությունը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել գիտատեխնիկական տեղեկատվության հետ աշխատանքը, տեղեկատվության որոնումն ու գիտական հոդվածների հրապարակումը:18 ժամ, 1-19 մարտի,2021թ.: Տրվել է համապատասխանվկայական:
Անդամակցություն
Համո Սահյան գիտամշակութային կենտրոնի անդամ
Հրապարակումներ
Գրականագիտական և մեթոդական հոդվածներ,
մենագրություն, ուսումնական ձեռնարկներ, գիտաուսումնական ֆիլմ,
հոդվածների ժողովածու՝
1.Խորհրդանիշը Համո Սահյանի պոեզիայում, Զեկուցումների հիմնադրույթներ, մայիս 21-22, Երևան,2001:
2.Քարափներիլույսը,Նորք,2,2004:
3. Մարդը և բնությունը. Համո Սահյան 90, Հայոց լեզու և գրականություն,3-4. 2004:
4. Հայոց գրերը և Մեսրոպ Մաշտոցի կերպարը հայ ժամանակակից գրականության մեջ, Գյումրի, 2005թ.:
5. Արտահայտիչ ընթերցանության մեթոդիկա,/ ուսումնական օժանդակ ձեռնարկ/, Գյումրի, 2006թ.,60էջ:
6.Մենագրութուն` «Քարափների լույսը», Արմավիր, 2007թ.,160 էջ:
7. Արտահայտիչ ընթերցանություն, Հայոց լեզու և գրականություն,Երևան,3-4, 2007թ., էջ 54:
8. Խոսքի հնչման մշակույթը, հանրապետական գիտակա նստաշրջանի նյութեր, Գյումրի, 2008թ.:
9. Ժամանակակից պոեզիայի մի քանի հարցեր, գիտաժողովի նյութեր,համահեղինակ, Գյումրի, 2009:
10. Խեղված ճակատագրեր, Հայոց լեզու և գրականություն, Երևան, 2009:
11. Սիրո և լույսի խորհուրդը Մարո Մարգարյանի պոեզիայում , գիտաժողովի նյութեր , համահեղինակ,Գյումրի,2009:
12. Ժամանակակից հայ արձակի էջերից (Ալիս Հովհաննիսյան), Հանրապետական գիտական նստաշրջանի նյութեր,Գյումրի,2009թ.:
13. Հովհաննես Թումանյանը հրապարակագիր, Հանրապետական գիտական նստաշրջանի նյութեր,Գյումրի,2009թ.:
14. Պարույր Սևակի «Սայաթ-Նովա մենագրությունը», Գրտաժողովի նյութեր, համահեղինակ,Գյումրի,2009:
15. Մարդու և բնության մտերմությունը Համո Սահյանի պոեզիայում, Գիտաժողովի նյութեր, համահեղինակ,Գյումրի,2009:
16. Ժամանակակից հայ պոեզիա (Ռազմիկ Դավոյան), Հանրապետական գիտական նստաշրջանինյութեր,Վանաձոր,2010թ.:
17. 19-րդ դարասկզբի կրոնական տարաձայնությունները հայ գրականության մեջ /Ագապի/, Հանրապետական գիտական նստաշրջանի նյութեր, Գյումրի 2011թ.:
18. Արևմտահայ առաջին վեպի հարցի շուրջ (Հովհաննես Հիսարյան), հանրապետական գիտական նստաշրջանի նյութեր,Գյումրի,2011թ.:
19. Կարեն Միքայելյանի պատմվածքների մի շարք առանձնահատկություններ, Գիտական տեղեկագիր,պրակբ,թիվ2,Գյումրի,2013թ.:
20. Կարեն Միքայելյանի կյանքի և ստեղծոգործության համառոտ բնութագիրը, Մայրենի լեզու և գրականություն,Երևան,2013թ:
21. Հնչարտաբերում /ուսումնական ձեռնարկ/,համահեղինակ, Երևան,2014թ.,96էջ:
22. Կարեն Միքայելյանի արձակի հիմնական թեմաները, ՀՊՄՀ 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու,/ 2012թ. դեկտեմբերի 14/, 2-րդ պրակ, Երևան, 2014թ.:
23. 2014թ. ապրիլ, 40 րոպե տևողությամբ « Սկիզբ է չասված հեքիաթի» խարագրով գիտաուսումնական ֆիլմ` նվիրված Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին: Ֆիլմը ցուցադրվել է «Երկիր մեդիա» / 14.04.2014թ.-ին/, և « Շանթ» հեռուստաընկերություններով:
24. Մանկահասակների հնչարտաբերման թերությունների վերացման ուղիները, /ուսումնական ձեռնարկ,/համահեղինակ,Երևան,2014թ.,63էջ:
25. Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզները». արժանապատվությունն ու ստորագրության պատիվը,Հայագիտական հանդես, թիվ 1/25,հավելված, Երևան,2014:
26. Երկխոսություն երկնքից. Համո Սահյան- Մարիա Հակոբյան, Հայագիտական հանդես,հավելված,Համո Սահյան-100,Երևան,2015:
27. « Պայծառ համաստեղության» չխամրող փաղանգը,Հայագիտական հանդես, հավելված, թիվ 1/29/,Վաչե Պարտիզունի – 100, Երևան, 2015:
28. Մենք ապրելու ենք, « Եղեգան փող» գրական –գեղարվեստական պարբերաթերթ, ապրիլ- մայիս,Գյումրի,2016:
29. Հովհաննես Շիրազն ու ազգային ողբերգությունը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, գիտաժողովի նյութեր, Երևան, 2016։
30. Տարօրինակ է սերը, բարեկամ , « Եղեգան փող» գրական –գեղարվեստական պարբերաթերթ,դեկտեմբեր-հունվար,Գյումրի,2016-17:
31. Հրանտ Մաթևոսյանի վաղ շրջանի ստեղծագործությունների շուրջ, Մաթևոսյանական ընթերցումներ,Երևան,2017:
32. Ուղեկիցներիս երթուղիներով /գրականագիտական հոդվածների ժողովածու/, Երևան,2017,104էջ:
33. Համո Սահյան թեմայի ուսումնասիրումը ավագ դպրոցում: «Հանրապետական գիտական նստաշրջան՝նվիրված ՀՊՄՀ հիմնադրման 95-ամյակին» գիտաժողովի նյութերԵրեւան,2018թ.,էջ 99-109:
34. Անհատի ու իշխանության խնդիրը Հրանտ Մաթեւոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակում: «Առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված» գիտաժողովինյութեր,129էջ,Երեւան,2018թ.էջ11:
35. Թումանյանի հրապարակագրության և գրաքննադատության շուրջ, Թումանյան. « Անհունի» ճամփով, Միջազգային գիտաժողով՝ նվիրված բանաստեղծի 150 ամյակին, 3-5մայիս,2019,Երևան-Դսեղ-Թբիլիսի,Ե.,2020,էջ119-129:
36.Դիանա Համբարձումյանի «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպի պարունակներում, միջազգային առցանց գիտաժողով. Կյանքը և վեպի ընդգրկումները. ազդեցություններ և զարգացման ուղենիշներ, 27 մայիս, 2021, Երևան: Միջազգային գիտաժողովի նյութեր, 2022, Երևան, էջ 172-181:
37. Ազգային հիշողությունը որպես ընտանիքի պահպանման հիմք Հակոբ Կարապենցի «Ադամի գիրքը» վեպում: Միջազգային գիտաժողով նվիրված Հակոբ Կարապենցին, 23 սեպտեմբերի,2021 թ.: Զեկուցումների ժողովածու,Համազգային հայ կրթական և մշակութային միություն, Երևանի պետական համալսարան, Երևան, 2022, էջ 192-199:
38. Մեսրոպ Մաշտոցի կերպարն ու Հայոց այբուբենը Գևորգ Էմինի հայրենասիրական խոհերում: Միջազգային հայագիտական գիտաժողով նվիրված Սուրբ Մեսրոպ Մաշտացի ծննդյան 1660 –ամյակին:10,11.03.2022:Երևան,2022:
39.Վլադիմիր Կիրակոսյանի «Ռուբեն Սևակ (կյանքը և ստեղծագործությունը)» մենագրությունը,Հայագիտական հանդես, թիվ 3 / 62/, 2023, էջ 98-108:
40. Հայ գրականության ուսումնասիրումը բուհերի ոչ մասնագիտական բաժիններում, <<Բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները>> խորագրով միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, 15-16 դեկտեմբեր, 2022թ., էջ 634-645:
41.Կորսված հայրենիքի կանչը եղեռնից վերապրածների անհանգիստ հոգիներում, Сборник научных статей / материалы международной научно-практнческой конференции/, Е., 2023, ст. 136.
42. Համո Սահյան՝ 100 և 10 տարի, «Սյունյաց երկիր» մշակութային հանդեսի հատուկ համար՝ Համո Սահյանի 110-ամյակի առիթով, թիվ 13, 30 մարտի, 2024թ., էջ 62-64:
43. Ինքն ապրում էր Արցախով. Մենք ապրելու ենք «Սյունյաց երկիր» մշակութային հանդեսի հատուկ համար՝ Համո Սահյանի 110-ամյակի առիթով, թիվ 13, 30 մարտի, 2024թ., էջ 81-82:
ORCID ID https://orcid.org/0000-0002-2228-8469
Պարգևներ
Սահյանագիտության մեջ կատարած ներդրումների և «Քարափների լույսը» մենագրության համար պարգևատրվել է «Համո Սահյան» ոսկե հուշամեդալով, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին նվիրված միջոցառումների կազմակերպման և պատշաճ մակարդակով անցկացման համար արժանացել է Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակին նվիրված հոբելյանական մեդալի, աշխատանքային հաջողությունների համար տարիների ընթացքում ստացել է մի շարք պատվոգրեր և շնորհակալագրեր:
Լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն