ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խաչքար-հուշաղբյուր՝ ՀՊՄՀ-ի ուսանող Լավրենտ Նատոյանի հիշատակին
20.11.2022
Խաչքար-հուշաղբյուր՝ ՀՊՄՀ-ի ուսանող Լավրենտ Նատոյանի հիշատակին

Արցախի 6բ հասցեի բակում բացվեց ՀՊՄՀ Պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանող Լավրենտ Նատոյանի հիշատակին նվիրված խաչքար և հուշաղբյուր։

Լավրենտ Նատոյանը բանակ էր զորակոչվել այս տարի ամռանը՝ 1-ին կուրսն ավարտելուց հետո։ Զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ Վարդենիսում՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս։ Ապագա պարարվեստի մանկավարժը երկարամյա պարող էր և իր մասնագիտական գործունեությունն էր իրականացնում նաև «Բերդ» պարային անսամբլում։

Չնայած երիտասարդ տարիքին՝ Լավրենտ Նատոյանը հասցրել էր աչքի ընկնել պարային բնատուր շնորհներով, մարդկային բարձր որակներով, ընկերասիրությամբ։

ՀՊՄՀ Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանն ավելի քան վստահ է՝ եթե Լավրենտ Նատոյանը վերադառնար, կգրավեր աշխարհի բեմերը․ «Լավրենտ Նատոյանի բնատուր շնորհը, նվիրումը պարարվեստին գալիս էր ապացուցելու, որ նրա պարային ունակությունները բացառիկ պարողներ ունեին»։

Հուշակոթողի բացմանը իրենց պարընկերոջ հիշատակին «Բերդ» պարային անսամբլը հանդես եկավ պարային համարներով։ Սա յուրատեսակ խնկարկում էր պարարվեստի նվիրյալի հիշատակին, որը բանակ էր զորակոչվել՝ վերադառնալու և իր պարային ուղին նորովի շարունակելու երազանքով։