ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խաղ-բանավեճ՝ կո՞ղմ, թե՞ դեմ ներառական կրթությանը
25.02.2019
Խաղ-բանավեճ՝ կո՞ղմ, թե՞ դեմ ներառական կրթությանը

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի բանավեճի ակումբի և մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մանուկյանի նախաձեռնությամբ անկացվեց «ՀՀ-ում ներառական կրթությունն արդարացված է» թեմայով խաղ-բանավեճ։

Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ռոբերտ Ազարյանն ընդգծեց վերոնշյալ թեմայով քննարկման կարևորությունը և ուսանողական խորհրդին նվիրեց իր հեղինակած «Հատուկ մանկավարժություն» բուհական դասագիրքը։

Խաղ-բանավեճը վարում էին Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ա. Մելքոնյանը, բանավեճի ակումբի փոխնախագահ Օ. Սուրենյանը և պրոֆեսոր Մ. Մանուկյանը։ Խաղն ընթացավ երկկողմ հարցադրումներով և պնդումներով: Ավարտին՝ հաղթող ճանաչվեց «դեմ» թիմը, որն իր խոսքում շեշտադրեց ՝ իրենք դեմ չեն ներառական կրթությանը, բայց վստահ են, որ ներառական կրթությունը մեզանում դեռևս արդարացված չէ։

Խաղի ավարտին ելույթ ունեցան պրոֆեսոր Մ. Մանուկյանը և ուսանողական խորհրդի փոխնախագահ Ե. Իսմայիլյանը։ Վերջինս կարծիք հայտնեց, որ շատ կցանկանար խնդրին ուսանողներն անդրադառնային գիտական աշխատանքներում և առաջարկեց խնդիրներ ունեցող երեխաների մասին ծնողներին ուղղված ձեռնարկ կազմել: