ՀՊՄՀ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի և Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի միջև կքվեց համագործակցության հուշագիր։
Այն ստորագրեցին ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանը և քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը։
Հուշագրի համաձայն՝ արդի գեղարվեստական լուսանկարչական և օպերատորական արվեստի գիտելիքների ձեռքբերման համար բուհի և քոլեջի ուսանողների համար կկազմակերպվեն մասնագիտական հանդիպումներ, բաց դասեր, զրույցներ, ցուցահանդեսներ։
Ամբիոնի ղեկավարությունն ու քոլեջի տնօրենությունն իրենց պատրաստակամությունը հայտնեցի հուշագրի իրագործման և արդյունավետ համագործակցությանն աջակցելու համար։
Հուշագրի ստորագրմանը նախորդեց Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար Սամվել Սևադայի հանդիպումը քոլեջի ուսանողների հետ։
Լուսանկարչության վարպետը հանդիպման ընթացքում ներկայացրեց համաշխարհային և հայկական լուսանկարչության պատմությունը, խոսեց անվանի նկարիչների հետ իր հանդիպումների մասին։ Ցուցադրվեց նաև Սամվել Սևադայի մի քանի լուսանկար։