ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կհամագործակցենք Չինաստանի Թիանջինի մանկավարժական համալսարանի հետ
30.06.2022
Կհամագործակցենք Չինաստանի Թիանջինի մանկավարժական համալսարանի հետ

Չինաստանի Թիանջինի մանկավարժական համալսարանի և ՀՊՄՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ առցանց հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղություններն ու  անհրաժեշտ քայլերը:

Թիանջինի մանկավարժական համալսարանը պետական հետազոտական հաստատություն է, որը հիմնադրվել է 1958 թվականին: Համալսարանն ունի շուրջ 33 000 ուսանող, 44 դպրոց և մի շարք առաջադեմ հետազոտական կենտրոններ:

Հանդիպմանը մասնակցում էին Թիանջինի մանկավարժական համալսարանի միջազգային ծրագրերի իրականացման բաժնի ղեկավար Յանգ Վեիը, ղեկավարի տեղակալ Լիու Տոնգը, միջազգային շարժունություններով զբաղվող բաժնի ղեկավար Սու Բոն, ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, Կրթական գործընթացների կառավարման վարչության պետ Սամվել Ասատրյանը և միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանը:

Հանդիպման մեկնարկին ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության  հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց համալսարանի գործունեությունը, տեսլականը և իրականացվող միջազգային ծրագրերը: Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն անդրադարձավ ՀՊՄՀ-ի Չինաստանի ուսումնական հաստատությունների հետ համագործակցության նախկին փորձին, որի շրջանակներում օտար լեզուների ֆակուլտետում դասավանդվում էր չինարեն, որպես երկրորդ օտար լեզու:

Թիանջին համալսարանի ներակայացուցիչներն անդրադարձան համալսարանում գործող կրթական ծրագրերին, միջազգային ուսանողներին հատկացվող կրթաթոշակներին, շարժունության ծրագրերին և «Ամառային դպրոց» առցանց ծրագրին:

Հանդիպման ավարտին երկու համալսարանների ներկայացուցիչներն արձանագրեցին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանվորվածությունները և առաջիկայում կանցնեն դրանց իրագործմանը: