Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Համընդհանուր ներառման մարտահրավերները նախադպրոցական ուսումնական հաստատություններում» խորագրով կլոր սեղան-քննարկում:
Կրթության միջազգային օրվա առթիվ կազմակերպված քննարկմանը մասնակցում էին ուսանողներ, դասախոսներ, հասարակական կազմակերպությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, հատուկ դպրոցների ներկայացուցիչներ:
Իրենց զեկույցներում բանախոսներն անդրադարձան համընդհանուր ներառական կրթության համատեքստում խոսքի զարգացման տարիքային օրինաչափությունների վերլուծությանը, վաղ միջամտության կազմակերպման աշխատանքներին: Անդրադարձ եղավ նաև զարգացման ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաների աջակցման խնդիրներին և ներառումը որպես այլոց ճանաչելու հնարավորություններին:
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը կարևորեց ներառական կրթության բազմաշերտ խնդիրներին վերաբերող քննարկումները և վստահեցրեց, որ շարունակելու են ակտիվ մասնակցություն ունենալ ներառական խնդիրների քննարկմանը նախադպրոցական հաստատություններում:
Ներկաները ևս մեկ անգամ փաստեցին, որ բարձրաձայնված հիմնահարցերը չափազանց արդիական են և կարևոր, իսկ նմանատիպ քննարկումներն ունեն տեղեկատվական նշանակություն: Զեկույցներին հաջորդեց հարցուպատասխան-քննարկումը: