ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կլոր սեղան՝ նվիրված Ի. Տուրգենևի ծննդյան 200-ամյակին
13.05.2019
Կլոր սեղան՝ նվիրված Ի. Տուրգենևի ծննդյան 200-ամյակին

ՀՊՄՀ-ի Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտներ Իննա Սարկիսյանի և Քրիստինե Բեջանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ռուս ականավոր գրող Իվան  Տուրգենևի ծննդյան 200-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկում:

«Պուշկինի ինստիտուտ» կենտրոնում անցկացվող ձեռնարկին զեկուցումներով հանդես եկան Օտար լեզուների ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնի 1-3-րդ կուրսերի 10 ուսանողներ:

Քննարկմանը ներկա էին Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ: Զեկույցներից բացի, հնչեցին հարցեր, ներկայացվեցին կարծիքներ, ծավալվեց քննարկում: