ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրկին հաղթանակ՝ միջբուհական խաղերում
03.02.2025
Կրկին հաղթանակ՝ միջբուհական խաղերում

Հունվարի 27-31-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեցին «Դասախոսական գավաթ-2025» 13-րդ միջբուհական մարզական խաղերը։ ՀՊՏՀ-ում անցկացված մրցաշարը նվիրված էր բուհի հիմնադրման 50-ամյակին։

Այս տարի առաջնությունն անցկացվեց 6 մարզաձևում՝ հրաձգություն, սեղանի թենիս, շախմատ, բասկետբոլային նետումներ, բադմինտոն, պարանի ձգում: Մրցումներին մասնակցեցին շուրջ 200 դասախոս և աշխատակից հայաստանյան 10 բուհից։ Ամենամյա միջբուհական խաղերին Մանկավարժական համալսարանն ունենում է ակտիվ մասնակցություն․ այս տարի բուհը մրցումներին ներկայացավ միայն հրաձգություն մարզաձևում։

Թիմի կազմում էին Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Իվան կարապետյանը, Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ Վահագն Խառատյանը։

Վերջիններս խոցելով 50 հնարավորից 45-ական՝ միավորներով առաջ անցան մրցակիցներից և տղաների անհատական պայքարում զբաղեցրեցին հետևյալ տեղերը՝ Իվան Կարապետյան՝ 1-ին, իսկ և Վահագն Խառատյանը՝ 2-րդ հորիզոնականը։ Վերջիններս արժանացան մեդալների և պատվոգրերի։ Նշենք, որ նախորդ տարիներին ևս այս և այլ մարզաձևերում աբովյանականները ճանաչվել են լավագույնները, զբաղեցրել բարձր հորիզոնականներ։