ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթական և նորարարական փորձառության յուրահատուկ հարթակ
19.03.2025
Կրթական և նորարարական փորձառության յուրահատուկ հարթակ

ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի և Future Economy Summit-ի համագործակցության շրջանակներում բուհում էին ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դասախոս Հովիկ Գրիգորյանն ու Fastex ընկերության ներկայացուցիչները։

Բացառիկ հանդիպումը նվիրված էր կրիպտոարժույթներին, բլոկչեյն տեխնոլոգիաներին և NFT-ների աշխարհին:

Բացման խոսքով հանդես եկան Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Ռիտա Գևորգյանն ու ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը՝ ընդգծելով թեմայի արդիականությունն ու կարևորությունը:

Հանդիպման շնորհիվ երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհին, այլև ձեռք բերել արժեքավոր կապեր և մասնագիտական զարգացման նոր հեռանկարներ:

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին թեմայի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև մասնակցեցին Future Economy Summit-ի կազմակերպած գիտելիքները փորձող խաղին:

Մրցույթի արդյունքում 10 հաղթող ուսանող արժանացավ հատուկ պարգևի․ նրանցից 5-ը շահեց Ծաղկաձորում կայանալիք միջոցառմանը մասնակցելու հնարավորություն, 3-ը՝ 5 FTN, իսկ երկուսը՝ 3 FTN: