ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթական ծրագիր` «Ուսումնասիրություն Հնդկաստանում»
16.06.2021

Հնդկաստանի Վիշվակարմա ինստիտուտների և համալսարանների խումբը, որն ունի ավելի քան 34 տարվա փորձ կրթության բնագավառում, 5 համալսարան, 10-ից ավել ինստիտուտներ, 150000-ից ավել ուսանող, սկսել է իր «Ուսումնասիրություն Հնդկաստանում» խորագրով 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում իրականացվող կրթական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ընդունվում են հայտեր ճարտարագիտություն, կառավարում, առևտուր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լրագրություն, իրավունք և այլ մասնագիտություններ ուսանելու համար:

Վիշվակարմա ինստիտուտների և համալսարանների խումբը Հայաստանի քաղաքացիների համար պատրաստ է տրամադրել 100 տոկոսի սահմանչափով կրթաթոշակ`ուսման վարձի վճարման համար, իսկ մնացած ծախսերը, որոնք ներառում են ընդունելության վճարը, քննության վճարները և ցանկացած այլ ընթացիկ ծախսեր, պետք է վճարեն մասնակիցները: 

Վիշվակարմա ինստիտուտների և համալսարանների խմբի գործունեության և ընդունելության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումներում` https://www.vit.edu/ , https://www.viit.ac.in/, https://www.vupune.ac.in/

Նորություններ