ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթաթոշակ՝ ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար
25.02.2019

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ 2019-2020 թթ. ուսումնական տարվա համար նախաձեռնում է «Չինական Մեծ Պատ» կրթաթոշակների տրամադրման գործընթաց՝ ՉԺՀ համալսարաններում ուսանելու եւ գիտահետազոտական աշխատանք կատարելու համար։

Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների եւ գիտահետազոտողների համար, ովքեր ցանկանում են մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալ ՉԺՀ համալսարաններում: Դասընթացների հիմնական լեզուն անգլերենն է. բացառիկ դեպքերում, թեկնածուներից կարող են պահանջել անցնել չինարենի դասընթացներ՝ նախքան ընտրված ոլորտներում ուսումնառության կամ գիտահետազոտական աշխատանքների մեկնարկը։

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երկու թեկնածու։ Հայտերը կարող են ներկայացվել միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի երաշխավորությամբ: Մեծապես խրախուսվում է կին թեկնածուների ներկայացումը:

Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ ստորև։

Նորություններ