ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթաթոշակ ուսանողների և աշակերտների համար՝ «Ինչպե՞ս կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ»
27.08.2019

Ռոստելեկոմ ընկերությունը սեպտեմբերի 1-ին ընդառաջ կազմակերպում է ուսանողական էսսեների մրցույթ՝ «Ինչպե՞ս կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով։ Լավագույն 3 աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն «Ռոստելեկոմ կրթաթոշակով» և կստանան պատվոգրեր:

1-ին տեղ՝ 300,000 դրամ (10 ամիս՝ ամսական 30․000 դրամ կրթաթոշակ)
2-րդ տեղ՝ 200,000 դրամ (10 ամիս՝ ամսական 20․000 դրամ կրթաթոշակ)
3-րդ տեղ՝ 100,000 դրամ (10 ամիս՝ ամսական 10․000 դրամ կրթաթոշակ)

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի (բակալավրիատ և մագիստրատուրա), միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները (10, 11 և 12-րդ դասարաններ): Մրցույթի պարտադիր պայման է, որպեսզի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը լինի Ռոստելեկոմի բաժանորդ:

Աշխատանքները անհրաժեշտ է ուղարկել մինչև սեպտեմբերի 30-ը idea@rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով Ռոստելեկոմ կրթաթոշակ: Նամակի մեջ անհրաժեշտ է նշել նաև Ռոստելեկոմի պայմանագրային համարը և կոնտակտային հեռախոսահամար։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ից հետո: Լավագույն աշխատանքների հեղինակների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 4-ին։ Մանրամասն տեղեկատվություն մրցույթի մասին կարող եք գտնել Ռոստելեկոմի կայքում և ֆեյսբուքի պաշտոնական էջում։

Նորություններ