ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթավճար՝ Լրագրության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար
06.06.2018

Հայ Օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը  2018 թվականին հայտարարում է «Էսթեր Աճեմյան կրթավճար» ծրագրի հերթական մրցույթը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Լրագրության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար:Հաղթողների ուսման վարձը՝ մասնակի կամ ամբողջությամբ կվճարի Հայ Օգնության ֆոնդը:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝

  • ընդունվել են բուհ լրագրության ֆակուլտետի մագիստրատուրա
  • ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի կրթական ծրագրով սովորելու տարիներին
  • սոցիալապես անապահով ընտանիքներից:

Ծրագրին կարող եք դիմել մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22՝ Հայ Օգնության ֆոնդ: Ծրագրին ներկայացվող փաստաթղթերի և այլ մանրամասներին ծանոթացեք ստորև:

Նորություններ