ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնին անհրաժեշտ են կամավորներ
27.09.2019
 

Եթե մասնագիտանում եք կրթության կառավարման մեջ, ցանկանում եք Ձեր տեսական գիտելիքներն ամրապնդել գործնականում, ձեռք բերել փորձ, Ձեր ներդրումն ունենալ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կրթության որակի ապահովման մշակույթի ձևավորման գործում, այդ դեպքում միացեք կամավորների թիմին:

«Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության Կրթության որակի ապահովման և կառավարման բաժինը» համագործակցության է հրավիրում բոլոր հետաքրքրվող ուսանողներին:

Այստեղ Ձեզ հնարավորություն կտրվի հետևել և մասնակից լինել որակի ապահովման գործընթացներին: Իրենց լավագույնս դրսևորած կամավորները, հնարավորության դեպքում, առաջնահերթության կարգով կմասնակցեն սեմինարիների:

Եթե առաջարկը հետաքրքրեց, Ձեր CV-ն ուղարկեք qa@aspu.am էլ. հասցեին:

 

Հակիրճ տեղեկատվություն իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ

 

Վերջնաժամկետ: 20 հոկտեմբերի 2019 թ.

Նորություններ