ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացավ մանկավարժական գիտությունների դոկտոր Բելա Եսաջանյանը
25.11.2016
Կյանքից հեռացավ մանկավարժական գիտությունների դոկտոր Բելա Եսաջանյանը

ՀՀ-ում ռուսաց լեզվի գծով առաջին դոկտոր, պրոֆեսոր Բելա Եսաջանյանի հեղինակած դասագրքերով մի քանի սերունդ է կրթվել. ավելի քան 30 դասագիրք, 315 տպագրված գիտական աշխատանք ու 6 մենագրություն:

Բելա Մարկովնայի գիտական և մանկավարժական գործունեությունը սերտորեն կապված է մանկավարժական համալսարանի հետ: Նա երկար տարիներ ղեկավարել է համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնը: Մինչև իր կյանքի վերջին տարիները նա մտնում էր լսարան, ուսանողներին փոխանցում  փորձն ու գիտելիքները:

Համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը՝ Հաջողության բանաձև հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է արել մեծ գիտնականի հետ:

Դիտեք Բելա Մարկովնայի վերջին հարցազրույցը Արմնյուզի եթերում, նոյեմբերի 26–ին՝ շաբաթ՝ ժամը 11.00-ին: