ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գագիկ Կրյուչկյանը
28.11.2016
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գագիկ Կրյուչկյանը

Պրոֆեսորն ավելի քան 5 տարի դասավանդում էր Մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում:

Գիտական աշխատանքներ է հեղինակել լազերային ֆիզիկայի, քվանտային օպտիկայի և քվանտային ինֆորմացիոն տեխնոլոգիաների, կոմպլեքս համակարգերի մոդելավորման և համակարգչային ֆիզիկայի ոլորտներում:

Ավելի քան 200 գիտական աշխատանքների հեղինակ էր, որոնց մեծ մասը տպագրվել է բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գագիկ Կրյուչկյանը երկու անգամ՝ 2001 և 2012 թ-ին բնական և ճշգրիտ գիտությունների բնագավառներում արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի:

1986-ից մինչ օրս ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտոտի քվանտային օպտիկայի և քվանտային ինֆորմատիկայի լաբորատորիայի վարիչն էր: