ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը
15.08.2019
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը

Կյանքի 60-րդ տարում մահացել է Մանկավարժական համասարանի Համաշխարհային պատմության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու Գագիկ Հարությունյանը:

Գագիկ Հարությունյանը ծնվել է 1959 թ. օգոստոսի 22-ին Մարտունի քաղաքում։ 1976 թ. ավարտել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1978 թ. ընդունվել և 1983 թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը։ 1986 թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան՝ միջին դարերի պատմություն մասնագիտացմամբ։ 1991 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Պապականությունը և Կիլիկյան Հայաստանը 13-րդ դարի երկրորդ կեսին – 14-րդ դ.» թեմայով։

2010-2015 թթ-ին եղել է Մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իսկ մինչ օրս՝ նույն ամբիոնում՝ որպես պրոֆեսոր: 1989 թվականից մինչ օրս աշխատել է ԵՊՀ-ի Համաշխարհային պատմության ամբիոնում՝ նախ որպես ասիստենտ, ապա՝ դոցենտ: 

Իր գիտամանկավարժական գործունեությունը պրոֆեսորն անմնացորդ նվիրումով իրականացրել է ՀՊՄՀ-ում, կրթել և դաստիարակել պատմագետ-մանկավարժների տասնյակ սերունդներ:

Պատմության դասագրքերի, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ էր: 

Մանկավարժական համալսարանի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը խորապես ցավակցում է անվանի գիտնականի և մանկավարժի մահվան կապակցությամբ: Գագիկ Հարույունյանի՝ վաստակաշատ մանկավարժի, անվանի գիտնականի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: 

Նշենք, որ Գագիկ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու օգոստոսի 15-ին՝ ժամը 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազարո» սգո սրահում։