ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի շրջանավարտ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը
03.06.2020
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի շրջանավարտ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

63 տարեկանում կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը։ 

 

Արմեն Խաչատրյանը ծնվել է Երևանում, 1957 թվականին, 1978-ին ավարտել Մանկավարժական համալսարանի Բանասիրության ֆակուլտետը։

1999թ–ին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, 1999 -2003թթ–ին` Ազգային ժողովի նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամ։

2003-2010թթ–ին եղել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2004-2016թթ–ին` Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը (նստավայրը` Կիև), 2010-2017թթ–ին` Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում` ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչը։

Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում Արմեն Խաչատրյանի՝ պետական գործչի և բուհի անվանի շրջանավարտի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին։