Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՊՄՀ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս Արուսյակ Արիստակեսյանը։
Նա 1989 թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի, իսկ 1990 թվականին՝ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը։
Մասնագիտական գործունեությունն իրականացրել է ԱՐ հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, իսկ 1997 թ.-ից դասավանդում էր Մանկավարժական համալսարանի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնում։ Մասնակցել է մի շարք ֆիլմերի ստեղծմանը։
Ապագա օպերատորներին և լուսանկարիչներին Արուսյակ Արիստակեսյանը դասավանդում էր ֆոտոկոմպոզիցիա, կինոկոմպոզիցիա՝ փոխանցելով ոլորտի վերաբերյալ իր բազմամյա փորձն ու գիտելիքները։
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է գործընկերոջ ընտանիքին՝ Արուսյակ Արիստակեսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
Նրա հիշատակը վառ կմնա ուսանողների և գործընկերների, նրան ճանաչողների սրտերում:
Արուսյակ Արիստակեսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին «Սան Լազարո» սգո սրահում (հասցեն՝ Աջափնյակ, Գ-1 թաղամաս, 48 շենք)։