Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՊՄՀ Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Արմեն Ագուլյանը։
Արմեն Ագուլյանը երկար տարիներ կրթել և մասնագիտական գիտելիքներով է զինել ապագա մանկավարժների բազմաթիվ սերունդների:
Նա վայելում էր պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների սերն ու հարգանքը: Իր մասնագիտական բազմամյա փորձն ու գիտելիքներն անմնացորդ նվիրում էր երիտասարդ սերնդին։
Գործընկերների խոսքով՝ Արմեն Ագուլյանը ոչ միայն իր գործի պրոֆեսիոնալն էր, այլև հրաշալի մարդ և գործընկեր: Նա վառ օրինակ էր ընտրած մասնագիտության ու գործին անմնացորդ նվիրումի, հավատարիմ՝ իր իդեալներին և համոզմունքներին. «Արմեն Ագուլյանն առանձնանում էր իր կենսասիրությամբ, լավատեսությամբ և պրոֆեսիոնալիզմով: Նա հավատարիմ մնաց իր ընտրած մասնագիտությանը»,- նշում են գործընկերները։
Արմեն Ագուլյանի մահը մեծ կորուստ է բուհի և նրան ճանաչողների համար։ Երկարամյա գործունեության համար 2022 թվականին նա պարգևատրվել էր ՀՊՄՀ «Մանկավարժական համալսարան» մեդալով:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է գործընկերոջ ընտանիքին՝ Արմեն Ագուլյանի մահվան կապակցությամբ:
Նրա հիշատակը վառ կմնա ուսանողների և գործընկերների, նրան ճանաչողների սրտերում:
Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին` ժամը 17։00-20:00-ն, 《Ադանա》 սգո սրահում (հասցե` Բագրևանդ 17/6)։