ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ նախկին դասախոս Արա Մարտիրոսյանը
20.05.2021
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ նախկին դասախոս Արա Մարտիրոսյանը

Կյանքի 51-րդ տարում մահացել է Մանկավարժական համալսարանի Հեռուստալրագրության ամբիոնի նախկին դասախոս Արա Մարտիրոսյանը:

Արա Մարտիրոսյանը 1987-93թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 1994 թվականից աշխատել է տարբեր լրատվականներում` ՀՀ Գերագույն խորհրդի լրատվական ծառայություն, Ժամանակ, Հայաստանի Հանրապետություն, Ազգ օրաթերթերում, եղել մի շարք ամսագրերի գլխավոր խմբագիր, հանդես եկել տնտեսական մեկնաբանություններով և վերլուծություներով:

2011-2019 թվականներին դասավանդել է Մանկավարժական համալսարանում` իր մասնագիտական փորձառությունը փոխանցելով ապագա լրագրողներին:  

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Մարտիրոսյանների ընտանիքին՝ Արա Մարիտիրոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: