ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ պրոֆեսոր Գարիկ Եղիազարյանը
21.04.2021
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ պրոֆեսոր Գարիկ Եղիազարյանը

Կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի երկարամյա դասախոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Եղիազարյանը: 

Գարիկ Եղիազարյանը մասնագիտական կրթությունն ստացել է նաև Երևանի պետական համալսարանում, ապա` Մոսկվայի պետական համալսարանում: Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո նա իր գործունեությունն է ծավալել ֆիզիկայի գիտական ոլորտում` կրտսեր գիտաշխատողից մինչև դոկտոր: 

1974 թվականից սկսած` Գարիկ Եղիազարյանը դասավանդում էր Մանկավարժական համալսարանում: 2003-2006 թթ. և 2011-2016 թթ-ին ՀՊՄՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչն էր, իսկ 2006-2011թթ-ին ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի դեկանը:

Մինչև 2018 թվականը պրոֆեսորն իր գիտական ձեռքբերումներն ու գիտելիքները ուսանողներին էր փոխանցում էլեկտրականություն և մագնիսականություն, Ֆիզիկական էլեկտրոնիկա, մետաղների էլեկտրահաղորդականության դասական տեսության տարրերը, ռադիոէլեկտրոնիկա, մագնիսակնության դասական տեսությունը, դիզիկական էլեկտրոնիկայի տարրերը, գազային պարպման ֆիզիկական հիմունքները և այլ դասընթացների շրջանակներում: Մի շարք հոդվածների հեղինակ էր:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Գարիկ Եղիազարյանի ընտանիքին և մտերիմներին՝ վաստակաշատ մանկավարժի և գիտնականի մահվան կապակցությամբ: 

Նշենք, որ Գարիկ Եղիազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 21-ին` ժամը 18:00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը` ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին նույն վայրից: