ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է պրոֆեսոր Էդուարդ Պողոսյանը
17.11.2020
Կյանքից հեռացել է պրոֆեսոր Էդուարդ Պողոսյանը

Կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Պողոսյանը։

Էդուարդ Պողոսյանը 1975-ին ավարտել է Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։

1982 թվականից գիտամանկավարժական ողջ գործունեությունը պրոֆեսոր Պողոսյանն անցկացրել է հարազատ կրթօջախում, դասավանդել Քաղաքագիտության, ապա նաև Հայոց պատմության ամբիոններում։ Առաջատար գիտնականի հետաքրքրությունների առանցքում նորանկախ Հայաստանի պետականության կայացման հիմնահարցերն էին, հայոց պատմության նոր և նորագույն շրջանները։

Էդուարդ Պողոսյանն ուներ պրպտուն միտք և վերլուծական խորը մտածողություն։ Մի շարք հոդվածների, մենագրությունների, Հայաստանի պետության և իրավունքի պատմության դասագրքի հեղինակ էր:

Էդուարդ Պողոսյանի՝ վաստակաշատ մանկավարժի, անվանի գիտնականի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Էդուարդ Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 17-ին` ժամը 17:00-ին Զոլեռ սգո սրահում (Շահումյան գերեզմանատան հարևանությամբ), հուղարկավորությունը` նոյեմբերի 18-ին, նույն վայրից: